Սոլովյովի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
ՄիջազգայինՌուսաստանի Ուլյանովսկի մարզի Դաշնային անվտանգության ծառայության վարչությունը ձերբակալել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի նախապատրաստման մեջ կասկածվող անձին։
Հաղորդվում է, որ նա ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ծրագրել էր 2024 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի հունիսը մասնակցել Վլադիմիր Ռուդոլֆովիչ Սոլովյովի դեմ մահափորձի նախապատրաստմանը՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ։
Ձերբակալվածին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

