Չինացի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ, որը կանխում է ծերացումը
ՀասարակությունՉինացի գիտնականները ստեղծել են պատվաստանյութ, որը կանխում է ծերացումը։
44 շաբաթ շարունակ մակակներին ներարկվել են «երկարակեցության գեն» պարունակող բջիջներ։ Արդյունքը՝ հիշողության, ուղեղի առողջության, ոսկորների առողջության և վերարտադրողական ֆունկցիայի բարելավում, օրգանների երիտասարդացում և «կենսաբանական ժամացույցի» դանդաղեցում։
Հետազոտողները սա անվանում են մարդկանց ծերացման դեմ պայքարում հնարավոր առաջընթաց։

