Կոնստանտին Զատուլին. Փոքրիկ աղյուսը՝ Արցախի տեսքով, հանեցին ողջ Հարավային Կովկասի կառույցից և ամեն ինչ փլվեց

Միջազգային

«Մենք դադարեցինք Բաքվին այնքան պետք լինել, ինչքան պետք էինք մինչ Ղարաբաղյան հակամարտության լուծումը:»

Այդ մասին «Московский комсомолец»-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Այժմ մեր հարաբերությունները հերթական անգամ սրվել են՝ Եկատերինբուրգի իրադարձությունների պատճառով։ Բայց դա ընդամենը առիթ է, իսկ առիթ կարող է լինել ցանկացած բան։ Ադրբեջանի այս կուրսն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ այսօր Բաքուն Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների անհրաժեշտություն չունի; Բայց հատուկ հարաբերությունների անհրաժեշտություն կա Իսրայելի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի հետ։

Այո, վատ չէ Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերից շահ կորզել:  Բայց ներկա փուլում Ադրբեջանի մյուս նպատակների համեմատ սա երկրորդական է: Եվ ուրեմն հիմա պետք է առիթ գտնել՝ բացատրելու, թե ինչու Ադրբեջանը Ռուսաստանի հետ համաձայն չէ, ինչու է Ալիևը Զելենսկու հետ գրկախառնվում, և ամենուր իր աջակցությունը հայտնում Ուկրաինային։

Մեզ մոտ նախընտրում են դա չնկատել։ Ահա՝ մինչ մենք խոսում ենք, վերջին խորհրդակցություններ են գնում այն մասին, թե ինչպես են Փաշինյանի Հայաստանը և Ալիևի Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու և անպայման՝ արևմտյան հարթակում։ Դե լավ կլինի, դա անել 

ԱՄՆ-ում, որ Թրամփը դարձյալ  խաղաղարար դառնա ու վերջապես Նոբելյան մրցանակ ստանա։

Սուբյեկտիվ պատճառները՝ հենց Իլհամ Ալիևի անձի մեջ են։ Երբ դեռ հոր թագաժառանգն էր, իրեն պահում էր ինչպես հարկն է՝ երեսառած երեխայի պես։ Այժմ ոչ միայն նախագահ, ժառանգորդ և իրավահաջորդ է։ Նա հաղթող է, էյֆորիայից փքվել է։ Եվ, իմ կարծիքով, Ռուսաստանի հետ հարաբերություններում  շատ ավելի հեռու է գնում, քան նրան արժեր դա անել։ Ալիևը կարող էր շարունակել իր գործերն անել, ապավինելով մեր ղեկավարությունում և ԶԼՄ-ներում ունեցած իր ընկերներին, բայց  Մոսկվայի հետ հարաբերությունները չսրեր։ Նրա պահվածքը զարմացնում է որոշ ռուսական ղեկավարների, ում հետ ես շփվում եմ. նրանք ոչ մի կերպ չեն հասկանում՝ ինչու է Ադրբեջանն իրեն այդպես հանդուգն պահում։

Պետք չէ զարմանալ։ Եվրոպական կոստյումով, սակայն բոլոր առումներով արևելյան  քաղաքական գործիչ է Ալիևը՝ թե՛ մտածելակերպով, թե՛ վարքագծով։ Իլհամ Ալիևը չի ամաչում քայլել հայկական դրոշների վրայով և բռնազավթված Ստեփանակերտի շենքերն ավերել»,  նշել է Զատուլինը։ «Ինչո՞ւ մենք 2020 թվականին չկանխեցինք այդ պատերազմը։ Չէ՞ որ մենք կարող էինք կոշտ նախազգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում չենք հանդուրժի։ Եվ ոչինչ չէր լինի»։

Ոմանց թվացել էր, թե Ղարաբաղը ոչ մեկին պետք չէ։ Շատերն այստեղ ասում էին` դա մեր հարցը չէ։ Դա հայերի գործն է։ Ահա այդ փոքրիկ աղյուսը հանեցին ողջ Հարավային Կովկասի կառույցից ու ամեն ինչ փլվեց։ Փաշինյանի օրոք մենք կորցնում ենք Հայաստանը, բայց ոչ մի Ադրբեջան էլ արդյունքում չենք շահում։ Պատճառը բուրգի հիմքից հանած  այդ փոքրիկ աղյուսն է։ Սրա մասին ես ասել եմ 20–30 տարի շարունակ։

Դե մենք որոշակի ավանդույթ ունենք, բոլորիս սիրելի Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովը, հրաժարվում էր հանդիպել Քոչարյանի հետ, երբ վերջինս Արցախի նախագահն էր։ Ինչո՞ւ 

էր Եվգենի Մաքսիմովիչը այդպես վերաբերվում Քոչարյանին։ Նա կարծում էր, որ Հեյդար Ալիևի հետ հարաբերություններն ու Ադրբեջանին բարեկամանալը շատ ավելի կարևոր են։ Ահա և բարեկամացանք:»,- ասել է պատգամավորը։

Զատուլինի համոզմամբ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը կնշանակի,  հեռանկարում հայկական որոշ տարածքների՝  նախևառաջ Սյունիքի հետ, տեղի կունենա այն, ինչ եղավ Նախիջևանի հետ։

«Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանից անջատված է։ Անցյալում բնակչության մեծամասնությունն այնտեղ հայերն էին, իսկ հիմա Նախիջևանում հայեր չկան։ Ինչպես նաեւ Ղարաբաղում»,- եզրափակել է Զատուլինը։

 

«Նոյեւ կովչեգ»

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում