«ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՈՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՄՐՑԱԳՈՐԳՈՒՄ ԱՐՏԱՍՎՈՒՄ ԷՐ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Սպորտ

Վերջերս Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում հաջող են հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչները նվաճելով 4 մեդալ, որից 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե։ Թիմային հաշվարկում մեր հավաքականը գրավել է երկրորդ հորիզոնականը։ Ոսկե մեդալ է նվաճել անվանի ըմբիշ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ։

Iravunk. com -ի մարզական լրագրողը հանդիպել ու զրուցել է նրա հետ։

- Շնորհավորում ենք, Գասպար, հաղթանակի առթիվ։

- Շնորհակալ եմ։ 72 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ 6։2 հաշվով հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս։ Հաջորդ գոտեմարտում 3։1 հաշվով պարտության մատնեցի Ղազախստանի ներկայացուցչին, ով Մ20 Ասիայի չեմպիոնն էր, բավականին փորձառու մրցակից։ 1/4 եզրափակչում 7։1 հաշվով հաղթեցի բուլղարացի ըմբիշին, կիսաեզրափակչում 1։1 հաշվով հաղթել եմ Հունաստանի ներկայացուցչին։ Իսկ ահա եզրափակչում ոսկե մեդալի ճանապարհին 1։1 հաշվով պարտության մատնեցի ուզբեկ մրցակցիս Կոդիրովին, նա էլ Մ20 Ասիայի չեմպիոն էր։ Անկեղծ ասած, բոլոր գոտեմարտերն էլ դժվար անցան, ու չեմ կարող որևէ մեկն առանձնացնել։ Բնական է, դժվար էր մրցագորգ դուրս գալ ու միանգամից մրցել ադրբեջանցի մրցակցի դեմ։ Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթել հատկապես ադրբեջանցուն։ Ճիշտն ասած, արդեն սովորական է դարձել, քանի որ շատ եմ մրցել ադրբեջանցի ըմբիշների դեմ ու հաղթել։ Շատ մեծ հպարտության զգացողություններ առաջացան ինձ մոտ ոսկե մեդալ նվաճելուց հետո, շատ մեծ էր ոգևորությունը, քանի որ անցած տարի Եվրոպայի ու Աշխարհի առաջնության ժամանակ ինչ - ինչ պատճառներով չէր ստացվում նվաճել ոսկե մեդալ։ Այս հաղթանակը ինձ շատ մեծ վստահություն տվեց։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր բոլոր զինվորներին։

- Գասպար, տեղյակ եմ, որ հուլիսին Իտալիայի Կաորլե քաղաքում մասնակցել ես նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությանը ու արծաթե մեդալի արժանացել։

- 1/8 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել եմ հույն մրցակցիս, քառորդ եզրափակչում 9։1 հաշվով պարտության մատնեցի հունգարացի ըմբիշին, կիսաեզրափակչում 5։1 հաշվով հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս Սեյմուր Գասիմովին. նա պարտությունից հետո մրցագորգում արտասվում էր։ Եզրափակչում մրցակիցս վրացի մարզիկն էր, ես բացահայտ հաղթեցի նրան, ցավոք մրցավարները շատ անարդար գտնվեցին 4։3 հաշիվ գրանցեցին օգուտ մրցակցիս։ Նշեմ, որ այս Եվրոպայի առաջնությանը եղբայրս Սամվել Տերտերյանը, ևս մասնակցում էր, նա էլ բրոնզե մեդալ նվաճեց։ Այնպես ստացվեց, որ այս մրցաշարում միայն ես ու եղբայրս կարողացանք նվաճել մեդալ մեր երկրից։Անձնական մարզիչս Սիմոն Կարապետյանն է։ Նրա ներդրումը իսկապես մեծ է իմ գրանցած նվաճումներում։

- Գասպար, տեղյակ եմ, որ օրերս «Դինամո» մարզական համալիրում կայացած Մ23 տարեկանների «Արսեն Կոտիկյանի» անվան հուշամրցաշարում հաղթող ես դարձել։

- Այո, այս հաղթանակը շատ կարևոր էր, քանի որ սրանով ես հնարավորություն ստացա հոկտեմբերին հանդես գալ մեծահասակների կազմում։

- Շնորհակալություն, Գասպար, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում