Նիկոլի մանկուրտացյալ եղբայրությունը

Ներքաղաքական

ՀՀԿ ֊ական Արմեն Հովասափյանը գրում է.

Թերևս արժե խոսենք քաղաքական մանկուրտների մասին, ու ինքներդ կհամոզվեք, թե ինչքան շատ կան նրանք մեր շուրջ՝ ոչ միայն հասարակության որոշ շրջանակներում, այլև իշխող խմբակում։

Այսօր Հայաստանում քաղաքական թիմ հասկացությունը վերածվել է մի յուրօրինակ կրոնական աղանդի։ Նիկոլի «աշակերտները» այլևս չեն հիշեցնում նախարարների կամ պատգամավորների, քանի որ նրանք 7 տարիների ընթացքում դարձել են հավատացյալ եղբայրություն, որոնք առաջնորդի յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես «Սուրբ գրքից» արված մեջբերում։

 

Հայաստանի քաղաքական բեմը վաղուց արդեն հիշեցնում է ոչ թե խորհրդարան կամ կառավարություն, այլ մի խառնամբոխ, որտեղ Նիկոլն իր անձնական «վարդապետությունը» քարոզում է որպես նոր «Աստվածաշնչյան հայտնություն», և ամենաանհավանականը այն է, որ նրա թիմի անդամները վերածվել են ոչ թե քաղաքական գործիչների, այլ «էլիտար մանկուրտների»․ կիսամոլեռանդ աշակերտների, որոնք իրենց առաջնորդի յուրաքանչյուր խոսք ընդունում են որպես տիեզերական ճշմարտություն։

 

Նրանց նիստերը ավելի շատ նման են սեկտանտական պատարագի, քան քաղաքական քննարկման։ Նիկոլը բեմ է բարձրանում, արտասանում հերթական «ճշմարտությունը»՝ խառնած արևելյան փիլիսոփայության, պոպուլիստական կարգախոսների ու «կախարդական ապագայի» տեսլականների հետ, իսկ թիմակիցները՝ գլխահակ ու փայլփլուն աչքերով, ընդունում են այդ խոսքերը, ասես «քարոզչական Ավետարան»։ Ասեմ ավելին, նրանք անգամ մրցում են իրար հետ՝ ով ավելի Նիկոլ կլինի։ Մի մասը շտապում է «իրական Հայաստանի» բրոշը խփել կրծքին, մյուսները Նիկոլի խոսքերը կրկնում են բառացիորեն՝ մատնացույց անելով, որ սրբագրված տեքստից շեղվել չի կարելի։ Եթե վոժդը մի օր որոշի, որ, ասենք, «մարդը կարող է ապրել առանց թոքերի», ապա նրանց մեջ կգտնվի նախարար, ով պատրաստ կլինի ցուցադրական վիրահատության՝ ապացուցելու համար «մարգարեի ճշմարտացիությունը»։

 

Այս իշխանական «էլիտար մանկուրտները» իրենց հավատն ունեն ոչ թե Աստծո, ոչ թե հայրենիքի, այլ Նիկոլի սելֆիների ու ուղիղ եթերների հանդեպ։ Նրանք մոմ են վառում ոչ թե եկեղեցում, այլ վերջինիս ֆեյսբուքյան գրառումների տակ և ամենքը փորձում են առաջինը մեկնաբանել՝ «Ճշմարիտ ես ասում, Վարդապետ»։ Արդյունքում մենք տեսնում ենք ոչ թե քաղաքական էլիտա, այլ մի բրիգադ մանկուրտացված քարոզիչների, որոնք անխոս կրկնում են առաջնորդի միստիկ մանտրաները։ Եվ այս ամենը մատուցվում է հասարակությանը իբրև «նոր Հայաստան», «իրական Հայաստան» կամ էլ «ճշմարիտ ճանապարհ»

 

Ահա այսպես էլ ձևավորվեց Հայաստանի քաղաքական «մանկուրտացյալ եղբայրությունը»․ մի խումբ մարդիկ, որոնք իրենց առաջնորդին համարում են «Զրադաշտ», իսկ նրա խոսքը՝ «հայտնություն», իսկ իրականում սա պարզապես ինքնուրույն մտածելու կորստի վկայությունն է։

 

Որքան էլ սարկաստիկ հնչի, բայց Հայաստանի այսօրինակ «քաղաքական էլիտան» հիշեցնում է ոչ թե կառավարություն, այլ ծիսական խումբ, որի ամենամեծ խնդիրը երկրի ճակատագիրը չէ, այլ՝ առաջնորդի «ճշմարտության» կրկնությունը։ Ու քանի դեռ այդ մանկուրտացյալ եղբայրությունը կանգնած է պետության գլխին, Հայաստանի ճակատագիրը կախված է ոչ թե իրական քաղաքականությունից, այլ Նիկոլի հերթական «հայտնությունից»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում