Հանցագործություն է՝ Իսաբեկյանի ամենամեծ նկարը շրջանակից հանել, դրել են մի կողմ… Արամ Իսաբեկյան

Մշակութային

 «ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԽՂՃԻ ԱՌԱՋ ԹՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ»

Հայկական եւ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը, որը գտնվում էր մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի 7ա հասցեում, այլեւս չկա: 2013 թվականին բացված ցուցասրահը վերացվել է, որտեղ ցուցադրված էին Երեւան քաղաքին նվիրված Իսաբեկյանի 28 կտավները, որոնք նվիրատվությունն էին Հայաստանի մայրաքաղաքին:

Այս մասին ահազանգել է Իսաբեկյանի որդին՝ Հայաստանի վաստակավոր գործիչ, ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը եւ մատնանշել, որ այդ ամենը կատարվել է «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հարությունյանի ջանքերով, բայց քաղաքապետարանի աջակցությամբ՝ այն քաղաքապետարանի, որի սեփականությունն են հանդիսանում այդ 28 կտավները։

«Չեմ ցանկանում պատմել, թե ինչքան են ինձ խաբել եւ ցավ պատճառել, բայց ուզածներն ի՞նչ է, ինչո՞ւ են այսպես վարվում Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների հետ, հասկանալ է պետք», - ընդգծել էր Իսաբեկյան կրտսերը: Ահազանգի հետքերով՝ հենց իրողությունը հասկանալու համար՝ «Իրավունք»-ը դիմեց ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԻՆ:

«ԿԱՐՈՂ ԵՄ ԱՅԴ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԵՆՑ ԴԱՏԻ ՏԱԼ»

— Այս ի՞նչ պատմություն է, ինչո՞ւ են հանում ցուցասրահը:

— Չգիտեմ ինչ ասեմ: Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքները բոլորին հայտնի են, ինքը եւս շատ հայտնի մարդ է: Նրա աշխատանքները մեր ազգի հարստությունն է: 28 աշխատանք միայն Երեւանին են նվիրված: Որոշում է եղել՝ փաստաթղթերով եւ ամենով, որ այդտեղ մշտական ցուցադրություն պետք է լիներ: Թե ինչու հանեցին՝ չգիտեմ: Եթե նույնիսկ այլ նպատակ, մտադրություն ունեին, թող ասեին, հասկանայի ինչ պետք է անեին այդ նկարները:

— Իսկ Դուք ո՞ւմ եք դիմել այդ խնդրով:

— Ես ոչ մեկին չեմ դիմել: Ամիսներ առաջ խոսել եմ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, պատմել խնդրի մասին, ներկայացրել այն պայմանագիրը, որը պետք է ապահովեր նկարների մշտական ցուցադրությունը: Ավինյանը խոստացավ, որ կզբաղվի եւ ամենը կկարգավորվի, եւ ահա «կարգավորեցին»՝ առանց նույնիսկ ինձ իմաց տալու: Դրանից հետո ինձ հետ ինչ-որ մի աշխատող է մի երկու անգամ կապ հաստատել: Նրա խոսքերով, պիտի օգոստոսին վերանորոգեին այդ տարածքը եւ այլն: Բայց ասեմ, որ այդ հատվածը, որտեղ ներկայացված էր Իսաբեկյանի նկարները, մենք վերանորոգել էինք:
Ի՞նչ ասեմ… ասացին, որ հարցը կլուծվի: Հենա լուծեցին. հանեցին շենքի վրայի՝ «Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահ» գրվածքը: Նկարներն էլ, արդեն տարիուկես է, ինչ հանել էին: Ես ապշած եմ: Ախր սա նոր հարց չէ: 2013 թվականից բացվել էր ցուցասրահը եւ լավ աշխատում էր: Կարծում եմ՝ տեղի վրա շատերն աչք ունեին: Վերջին հաշվով «Հայ-Արտի» մեջ էր դա:
Ես նպատակ ունեի, որ առանձին թանգարան լիներ, որը չեղավ:

— Նկարների ճակատագիրն ի՞նչ է լինելու:

— Չգիտեմ: Այդ նկարներն իրենց սեփականությունն է: Ես նույնիսկ կարող եմ այդ փաստաթղթերի հիման վրա իրենց դատի տալ: Ուղղակի, ես այդ մարդը չեմ, որ հիմա էլ ընկնեմ դատարանները: Պարզապես թող որոշեն ու ինձ տեղյակ պահեն: Ասեմ, որ ամենամեծ նկարը շրջանակից հանել են, դա հանցագործություն է, որովհետեւ նկարին չի կարելի ձեռք տալ:

«ԱՐԱՄ ՋԱՆ, ՄԻ ԱՐԱ ՀԱՅՐՍ ԽԵԼՈՔ ՄԱՐԴ ԷՐ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷՐ»

— Հանել ո՞ւր են տարել այդ մեծ նկարը:

— Հանել դրել են «Հայ-Արտ»-ում՝ այս կողմից այն կողմ են տանում: Չեմ էլ մտել, որ տեսնեմ: Հիմա սիրտ չունեմ մտնեմ ներս:

— Չեք ցանկանո՞ւմ կրկին կապ հաստատել քաղաքապետի հետ եւ հարցնել՝ արդյոք սա էր իր ասած ելքը:

— Ես նման բանի կարիք չունեմ, հո երեխա չեմ: Ինչքա՞ն կարելի է: Վերջիվերջո, առողջության հարց կա: Ես հո կրակը չեմ ընկել այս ամենի ձեռքը: Սա նոր բան չէ: 32 տարի գեղարվեստի ակադեմիան եմ ղեկավարել: Զարմանում եմ՝ ո՞նց եմ դիմացել: Մշտապես պայքարի մեջ եմ եղել, դիմադրել եմ ինչ-որ բաների, որոնք անհասկանալի էին:

Ես ժամանակին լավ բան եմ արել: Այդ նկարների նվիրատուն ես եմ եղել: Հիմա արդեն չեմ դիմանում: Իրենք պետք է քայլ անեն: Ի դեպ, իրենք էլ ինձ էին հարցնում, թե ես ինչ եմ մտածում: Ի՞նչ պետք է մտածեմ: Ես մտածել եմ ու նվիրատվությունն արել եմ ժամանակին; Դա արել եմ շատ տարիներ առաջ՝ Անդրանիկ Մարգարյանի հետ: Երբ հորս 90 ամյակն էր եւ ցուցահանդեսն էր, Անդրանիկ Մարգարյանը ցանկություն հայտնեց, որպեսզի լինի Էդուարդ Իսաբեկյանի անվան թանգարան: Այդպես էլ եղավ: Համաձայնեցի ու կրակն ընկա: Հայրս երբ ողջ էր, ինձ սիրելով ասաց. «Արամ ջան, մի արա»: Ես էլ հակառակվում էի, ասում էի՝ լավ բան եմ անում: Հետո հասկացա, որ այդ մարդը իմ համար էր դա ասում, որ կրակը չընկնեմ: Հայրս խելոք մարդ էր, հասկանում էր...

— Սերունդներին ի՞նչ ենք թողնում: Ցավոք, ոմանք անգամ չգիտեն Իսաբեկյանի աշխատանքները:

— Դե հիմա ի՞նչ ասեմ, սերունդը պիտի խեղճ չլինի: Տարիներ ի վեր փչացնում են այս ժողովրդին: Բայց միշտ հույս եղել է: Եթե հույս չլիներ, չէի նվիրի այդ աշխատանքները: Գիտեմ, որ նաեւ շատերը գնահատում են: Եթե այստեղ չեն գնահատում իրենց արժեքները, ես ի՞նչ կարող եմ անել: Գիտեք, որն է հետաքրքիր, որ կան մարդիկ, ովքեր չարախնդում ու ուրախանում են այս ամենի համար: Նույնիսկ ասում են՝ լավ են արել եւ այլն: Ամեն մարդ իր խղճի առաջ թող պատասխան տա:

Ի դեպ, տեղեկացանք, որ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանն արդեն իսկ դիմել է քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հասկանալու համար այս որոշման պատճառները եւ կտվաների հետագա ճակատագիրը։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=322537&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ