«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մալյանը մեծություն է եղել հայ կինոյի համար եւ իրեն արժանի կերպ պետք է նշվեր 100 ամյակը

Մշակութային

 «ՀԱՅ ԿԻՆՈՆ ՄԻԱՅՆ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ ՉԷ»

«Մենք ենք մեր սարերը», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Եռանկյունի», «Նվագախմբի տղաները», «Ճանապարհ դեպի կրկես» ... Շարքը կարելի է դեռ երկար շարունակել, այս ֆիլմերի ռեժիսորը մի ողջ ժառանգություն է թողել հայ կինոյին: Հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆՆ անջնջելի ներդրում է ունեցել հայ կինոյում: Նրա ֆիլմերը մինչեւ այսօր դիտում են, շատ հաճախ մեջբերումներ անում ֆիլմերից խոսքեր, որոնք թեւավոր են դարձել: Խոսքեր, որոնք իսկապես խորիմաստ են՝ «Գասպարավարի լող», «Երբ ես դժբախտ էի, ինչո՞ւ այդ համայնքն իմ դժբախտությունը չսրբեց», «Մուզիկանտ չզբաղվի պոլիտիկայով» եւ այլն: Ցավոք, «Կոմիտաս»-ի ֆենոմենը ներկայացնող ֆիլմը մնաց Մալյանի կյանքի չիրականացած երազանքը։ Սեպտեմբերի 30- ին մեծն ռեժիսոր Հենրիկ Մալյանը կդառնար 100 տարեկան, ինչի կապակցությամբ էլ «Իրավունք»-ը զրուցել է նրա դստեր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՆԱՐԻՆԵ ՄԱԼՅԱՆԻ հետ:

— Շուտով լրանում է Հենրիկ Մալյանի 100 ամյակը: Ինչպե՞ս է այն նշվելու:

— Մենք ամսի 30-ին ինչ-որ երեկո կկազմակերպենք՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, կցուցադրվի ֆիլմ: Իսկ մնացածը կկազմակերպի կինոյի հիմնադրամը: Ես այդքան էլ տեղեկացված չեմ, միայն գիտեմ, որ հուշամեդալ է պատրաստվել Կենտրոնական բանկի կողմից: Մեծ երեկո չի լինելու:

— Ինչո՞վ է պայմանավորված, որ մեր մեծության 100 ամյակը մեծ շուքով չի նշվում:

— Գիտեք ինչ, ես երբեմն լռում եմ, բայց ինքն, այո՛, մեծություն է եղել  հայ կինոյի համար եւ կարծում եմ՝ իրեն արժանի կերպ պետք է նշվեր 100 ամյակը: Սակայն, այն այդպես չի շեշտվում, ինչն ինձ համար ցավալի է: Իր նմանը էլ չի լինի: Եկեք ընդունենք, որ հայ ազգ՝ որպես այդպիսին, Հայաստանի սահմաններից դուրս նաեւ ճանաչել են Մալյանի ֆիլմերով: Մասնկացել է բազում փառատոնների եւ ներկայացրել հայի տեսակը՝ ով է հայը, հայի ուրախությունն ու տխրությունը: Եվ հիմա էլ, եթե փողոցում մարդկանց կանգնեցնեք ու հարցնեք, գուցե վերնագիրը ֆիլմի չհիշեն, սակայն թեւավոր խոսքերը մարդիկ հաստատ կհիշեն:

Թե ինչու մեծ չի նշվում, չեմ կարող ասել: Գուցե ֆինանսական սղության պատճառով կամ այլ: Չգիտեմ… Գուցե ազգային յուրահատկություն է, որ մենք կենտրոնանում ենք մեկ անձի վրա: Օրինակ, ես շատ եմ սիրում, հարգում ու գնահատում Սերգեյ Փարաջանովին: Անգամ անձամբ ծանոթ եմ եղել նրա հետ: Փարաջանովը շատ է եղել մեր տանը: Ես չեմ էլ քննարկում նրա մեծությունը, դա անքննարկելի է, բայց չէ որ այլոք էլ կան: Հայ կինոն միայն Փարաջանովը չէ: Հիմա ողջ կենտրոնացումը Փարաջանովի վրա է, իսկ մնացած բոլոր ռեժիոսորները՝ Դովլաթյան, Մալյան, Բագրատ Հովհաննիսյան եւ այլք չեն հիշատակվում: Մինչդեռ, նրանք արժանի են հիշատակման եւ ոչ պակաս գործ են արել հայ կինոյի համար: Հիմա, անգամ Համո Բեկնազարյանին այդքան չեն հիշում, ով հայ կինոյի հիմնադիրներից է եղել: Ընդ որում՝ միշտ Համո Բեկնազարյանի անունից հետո դրվել է Հենրիկ Մալյանի անունը, որովհետեւ ազգային այդ հիմքը, որը դրել է Բեկնազարյանն, արժանի հետեւորդն է եղել Հենրիկ Մալյանը: Ես այս մասին շատ չեմ ցանկանա խոսել, որ չդիտարկվի որպես սուբյեկտիվ կարծիք:

— Ի՞նչ հուշեր կպատմեք Ձեր հոր մասին:

— Անկեղծ ասած, հայրս տանն աշխատանքի մասին չէր խոսում, նման սովորություն չուներ: Ես փոքր էի այն ժամանակ եւ նկարահանման տաղավարում էլ չեմ եղել: Բայց միշտ ինձ փողոցում կանգնացրել են մարդիկ ու ասել, թե ինչ մեծ մարդ եւ հզոր տեսակ էր հայրս: Այսինքն, նույնիսկ մարդիկ, ովքեր արվեստից դուրս էին, նրանք են բարձր գնահատել Մալյանին: Դա իմ համար անգնահատելի արժեք է:

— Մալյանի ֆիլմերը հիմնականում եղել են քննակատակերգական ժանրի մեջ, օրինակ «Նվագախմբի տղաները»: Տա՞նն էլ էր այդպիսին:

— Գիտեք, մենք տանը չենք զգացել, որ ապրում ենք Հենրիկ Մալյանի հետ: Նա շատ թեթեւ մարդ էր: Պարզապես տանը քիչ էր լիում, քանի որ չափազանց զբաղված էր, իսկ երբ տանն էր լինում իր գործերով էր զբաղվում՝ սցենար էր գրում եւ այլն: Շատ էր սիրում տարբեր տեսակի խաղեր: Փայլուն շախմատ էր խաղում: Տիգրան Պետրոսյանի ընկերն էր՝ դեռ մանկուց: Իրենք Թբիլիսիում են ընկերացել, եւ այդ ընկերությունը մինչեւ վերջ պահպանել են: Սիրում էր ֆուտբոլ: Հյուրընկալ էր եւ շատ հյուրեր էինք ընդունում: Երեխաների հետ էր հաճախ զբաղվում՝ «ֆոկուսներ» էր ցույց տալիս, եւ ինքն էլ իրենց հետ հավասար ուրախանում էր: Այսինքն, նա տանը Հենրիկ Մալյան աստղ չէր:

— Մեր վարպետներից ո՞վ էր հյուր գալիս՝ Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան...

— Չէ, այդպես չէր: Նրանք շփվում էին դրսում: Հայրս իր աշխատանքային կապերը պահում էր դրսում: Դա հասկանալի է, քանի որ մարդ անջատվեու կարիք է ունենում՝ մենակ մնալու, խորհելու, մտածելու, աշխատելու, սցենարներ գրելու: Ի դեպ, շատ թեթեւ էր սցենարները գրում: Մի քանի ֆիլմերի սցենարի հեղինակ էր եւ համահեղինակ: «Կտոր մը երկինք», «Կարոտ» ֆիլմերի համահեղինակն էր: «Գիքոր» ֆիլմի սցենարիստը եւ գեղարվեստական ղեկավարն է եղել: Նաեւ կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է եղել:

— Ի դեպ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի 45-րդ թատերաշրջանում ի՞նչ նորություն սպասի հանդիսատեսը:

— Թատերաշրջանի վերջում կլինեն նոր ներկայացումներ: Ես նախապես չեմ սիրում խոսել ծրագրերի մասին, միայն ասեմ, որ թատրոնի հիմնադրամ 45 եւ Հենրիկ Մալյանի 100 ամյակների առիթով գնալու ենք շրջաններ՝ հյուրախաղերի, եւ խաղալու ենք Թումանյանի հեքիաթները: Բերդում եւ Եղեգնաձորում կլինենք անպայման: Դա էլ է հիմնադրամը կազմակերպում: Մեր թատրոնը գտնվում է հիմնադրամի կազմում եւ համագործակցում է ԿԳՄՍ նախարարության հետ: Այսինքն՝ դա համատեղ ծրագիր է, որը պատրաստվում ենք իրականացնել: Պիտի ասեմ, որ որոշ բաներ էլ մեզ համար է անակնկալ լինելու հիմնադրամի կողմից:

Մենք նախատեսում ենք «Մալյան հիմնադրամ»-ով գումար հայթայթել, որպեսզի Հենրիկ Մալյանի գիրքը վերատպենք: Դա նախարարության եւ կինոյի հիմնադրամի հետ կապ չունի, մեր նախաձեռնությունն է, որը կոչվում է «Երկխոսություն երրորդի համար»: Շատ եմ ցանկանում, որ գիրքը վերատպվի, քանի որ դա նաեւ կարելի է օգտագործել որպես ուսումնական ձեռնարկ համապատասխան ԲՈՒՀ-երում՝ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում եւ Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում: Գիրքը շատ կարեւոր է նաեւ նրանով, որ գրքում հստակ ներկայացված է նրա ողջ անցած ճանապարհը, մասնագիտության հետ կապված հմտությունները, փորձը եւ այլն: Չմոռանանք, որ Մալյանը դասավանդել է Մանկավարժական ինստիտուտում ու եղել է Ռեժիսուրայի եւ դերասանի վարպետության ամբիոնի վարիչը: Դե պատկերացրեք ինչքան մեծ պաշար է փոխանցել գրքով:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան