Տեր Արամը գնում է նախկին Հայր Կորյունի հետքերով. Արմինե Սնդոյան

Ներքաղաքական
«Չարը, քսանչորս ժամ մեր բոլորի կողքերը պտտվում է։ Անգամ հոգևորականները ապահովագրված չեն չարի գայթակղություններից։ Դեռ 90-ականների ծանր տարիներին, շատ ծնողներ իրենց որդիներին ուղորդում էին Գևորգյան հոգևոր ճեմարան՝ ոչ թե նրա համար, որ հավատացյալ էին, այլ մտածում էին, որ մթից, սովից, ցրտից կփրկվեն եւ բարձրագույն կրթություն կստանան։
 
Երկրի համար այդ ճգնաժամային տարիներն անցան, բայց կրկին նույն սկզբունքով մտածող ծնողներ կան։ Ես ներկա լինելով, մի քանի անգամ քահանայական ձեռնադրություններին, ինձ համար մի հետաքրքիր ուսումնասիրություն եմ անցկացրել։ Երբ նայում էի այդ նորընտիր քահանաներին եւ տեսնում իրենց ընտանիքների անդամներին, նրանք արդեն շատ տարբերվում էին իրենց ընտանիքի անդամներից՝ իրենց գույնով, կեցվածքով, խնամված լինելով։ Սա ասում եմ նրա համար, որ պատկերացնեք Գևորգյան ճեմարանը բացի բարձրագույն կրթությունից՝ նաև բարձր մարդկային որակ է տալիս։
 
Կան հեգևորականներ, որոնք գնում են արտերկրներ երկրորդ կամ երրորդ բարձրագույն կրթություն ստանալու։ Վեհափառ հայրապետն իր գահակալության տարիներին միայն քաջալերել է բոլորին անդադար կրթվելու համար։ Այն հոգևորականները, որոնք գնում են արտերկրներ սովորելու, նրանց բոլոր ծախսերը հոգում է Մայր Աթոռը։ Այսինքն՝ ճանապարհածախս, բնակարանի վարձ, գրպանի ծախս, ուսման վճար, անգամ մի քանի ձեռք նոր ներքնաշորեր։ Թե Գևորգյան ճեմարանի, թե Վազգենյան դպրանոցի ուսանողները սովորում են վերանորոգված լսարաններում, քնում են վերանորոգված սենյակներում եւ սնվում են վերանորոգված ճաշարանում, ստանում բարձրակարգ առողջ սնունդ։ Սա, իհարկե, շատ չնչին մի հատված ներկայացրեցի ապագա հոգևորականների ուսանողական շրջանից։
 
Ցավոք, եթե մարդու մեջ բացակայում է աստվածայինը շատ ժամանակ անգամ մարդկայինը այդտեղ գործ չունի։ Մի քանի կարգալույծ հոգևորականներ եւս եկեղեցուց եւ կաթողիկոսներից ստացան ու ստանում են նշածս ուսումն ու կյանքը, բայց դա չխանգարեց նրանց, նրանք դավաճանեցին եւ պահեցին իրենց ապերախտի նման։ Նրանք անգամ մինչ օրս չեն ընդունել իրենց սխալները եւ օգտվելով երկրի ամենաթող վիճակից՝ շարունակում են վայրահաչել եկեղեցու եւ բարձրաստիճան հոգևորականների հասցեներին։ Եվ դա անում եմ հիմնականում այն նախկին հոգևորականները, որոնք կարգալույծ եղան գողություն անելու կամ սիրային կապեր ունենալու համար։ Եղան նաև նրանք, որոնք անհնազանդվեցին։ Հիմնական անհնազանդվողները հոգևորից շեղվածներն են։ Այս ցավագիր իշխանության պատճառով տարիներ առաջ կարգալույծ եղավ նախկին Հայր Կորյունը։ Նա լինելով լավ եւ օրինակելի հոգևորական, այս չարիքները նկատեցին եւ հեղափոխեցին այդ մարդուն։ Ի վերջո, նա դուրս եկավ եկեղեցու դեմ եւ եկեղեցին ստիպված եղավ նրան անհնազանդության պատճառով կարգալույծ անել։
 
Բայց այս սատանաները չեն դադարում իրենց արշավները եկեղեցու դեմ։ Այժմ նրանց ճանկերի մեջ է հայտնվել մեկ ուրիշ երիտասարդ քահանա՝ Տեր Արամը։
Նրանք 2021 թվականից աշխատում են Տեր Արամին շեղելու ուղությունով։ Արել են փոքր չափաբաժիններով, որ Տեր Հայրը անգամ չի զգացել, թե ոնց է հայտնվել նրանց ձեռքերում։ Այսօր Տեր Արամը նույն Նիկոլի մանիպուլատիվ ոճով է խոսում։ Օրինակ, իր կողմից արված սխալ քայլը ներկայացնում է՝ որպես ճիշտ։ Նույնը արել եւ անում է Նիկոլը, երբ շարունակական պարտությունները ներկայացնում է՝ որպես ձեռքբերում։ Ցավում եմ, որ Տեր Հայրը չի պատկերացնում մի կարևոր բան այս պատմության մեջ։
 
Իր սխալ քայլի պատճառով եկեղեցին չի թուլանա եւ չի քանդվի։ Իր սխալի եւ շեղվելու պատճառով նա ընդամենը կարգալույծ կլինի։ Նախկին Հայր Կորյունին այս սատանաները ներքաշեցին հակաեկեղեցական «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» շարժման մեջ, որպեսզի նա առաջնորդի այդ շարժումը։ Տեր Արամն այժմ շարունակում է կապի մեջ լինել այդ նույն հակաեկեղեցական շարժման անդամների հետ։ Սա գաղտնիք չէ, կարող եք կիրակի օրերին գնալ Հովնանավանք եւ կտեսնեք ինքներդ։
 
Տեր Արամը գնում է Հայր Կորյունի հետքերով, այսինքն՝ պատրաստ է, որ իրեն օգտագործեն իշխանությունները եկեղեցու դեմ։ Լավ, դուք ո՞նց եք ապերախտություն անում եկեղեցու եւ Վեհափառի հանդեպ, երբ ձեզ բոլորիդ համար արվել է ամենալավն ու որակովը։ Երբ տաս տարեկանից հողագործությունով էիք զբաղվում, իսկ ճեմարանում սովորելուց սկսեցիք սպիտակ մարդու նման ապրել։ Ի՞նչ ասեմ, չգիտեմ, միայն կարող եմ Աստծուց խելք եւ իմաստություն խնդրել այսօր Տեր Արամի համար», - գրել է ԱՐՄԻՆԵ ՍՆԴՈՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում