Իսկ երբ է «թափանցիկ» գործելու Փաշինյան Նիկոլը

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից ցուցումներ էր տալիս եկեղեցուն, թե պետք է եկեղեցու դեմ հանդես եկող, բայց ինքն իրեն հալածյալ հռչակած Տեր Արամ քահանա Ասատրյանի դեպքը հանրային կերպով քննվի, եւ հանրությունը պետք է մանրամասն իմանա՝ ինչ զանցանքի համար է նա կարգալույծ լինում։

«Կարծում եմ` Տեր Արամի արձանագրումները պարտադիր են դարձնում, որ նրա հրապարակումներում առկա հարցերի վերաբերյալ Մայր Աթոռը հանդես գա հրապարակային պարզաբանմամբ, եւ եթե քննություն է տեղի ունենալու, այդ քննությունը թող տեղի ունենա հրապարակային, որտեղ հնչեն հարցեր, պատասխաններ, որպեսզի Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդները թափանցիկ ձեւով իմանան՝ ինչ է կատարվում, ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում»,- նշել է նա:

Թողնենք այն հանգամանքը, որ Մայր Աթոռն այս քահանայի վերաբերյալ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի տարածել» եւ անգամ ոչ մի հոգեւորական չի նշել, որ Տեր Արամին ուզում են կարգալույծ անել, այլ խոսենք նրա մասին, թե Փաշինյանը, որն sms-ով, հանրային միջոցներով պաշտոնյաներին ազատում էր աշխատանքից, ինչո՞ւ նման թափանցիկ միջոցներ չէր կիրառում։ Կամ այս թափանցիկ գործելաոճով ինչո՞ւ Փաշինյանը օրենքի պահանջով պատշաճ չի պարզաբանում, թե ինչու, օրինակ, պատերազմի ժամանակ ազատեց ԱԱԾ տնօրենին, իսկ հետո նշանակված նաեւ մյուս ԱԱԾ տնօրեն Քարամյանին։

Այդ ի՞նչ թափանցիկության մասին է խոսում մի ղեկավար, ով հանրային կերպով ասում է, թե ինքն է իշխանությունը։ Այդ ինչպե՞ս է, որ եկեղեցական իշխանությունն իր լիազորություններով առաջնորդվելիս պետք է հետեւի վարչապետի ցուցումներին, իսկ վերջինս, որ օրենքով պետք է բաց ներկայացնի իր կադրային քաղաքականությունը, դա չի իրականցնում։ Կամ ինչպե՞ս է լինում, որ Փաշինյանն ասում է, թե չկա մի մարմին, որ ունենա իր դիրքորոշումից անկախ դիրքորոշում, սակայն եկեղեցու ինչ-որ քահանա կարող է հադես գալ Մայր Աթոռից անկախ այլ դիրքորոշումներով ու մնա անպատիժ։

Ստացում է, որ Փաշինյանը եկեղեցու մեջ հրահրում է անկարգություններ, եւ որ ավելի վատ է, խրախուսում է պառակտումները՝ ծպտված հոգեւոր կերպարի տակ։ Բայց Եկեղեցու կարգերը ո՛չ Փաշինյանն է սահմանել, ո՛չ էլ ինքը այնտեղ անելիքներ ունի: Հետեւապես, լավ կլինի, որ վերջինս զբաղվի իր գործով եւ հանրության թիկունքում նոր դավադրություններ չիրականացնի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում