2026 թվականի ամառային զորակոչից սկսած առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել :
Նախագծի համաձայն՝ փոփոխությունը կկիրառվի 2026 թվականի ամառային զորակոչից սկսած:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ պայմանագրային ծառայության ծավալների ավելացման հաշվին: Պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարել շարքային կազմի համար գործող 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18 ամսվա ժամկետ:

