Ո՞վ է ԱՄՆ-ում սպանված Չարլի Քըրքը
ՄիջազգայինԱՄՆ-ում հանրային հանդիպման ժամանակ սպանվեց ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Չարլի Քըրք։ Այն, որ այդ միջադեպն անմիջապես հայտնվեց նախագահ Թրամփի, փոխնախագահ Վենսի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում, հուշում է, որ պատահական անձնավորություն չէր սպանվածը:
Այսպիսով, ի՞նչ դեր ուներ Քըրքը ԱՄՆ-ում, բացի այն, որ նա քաղաքական «աճող աստղի» համարում ուներ:
Առաջին հերթին` նա համարվում էր ԱՄՆ-ում պահպանողական արժեքների հիմնական կողմնակիցներից մեկը: Նաեւ հիմնականում առաջ էր տանում հոտեւյալը` Վաշինգտոնի միջամտության Ուկրաինայի հակամարտությանը պատք աէ անմիջապես դադարեցնել։ Հաջորդը, ամենասերտ կապերը հաստատել Մոսկվայի հետ:
Քաղաքական գործիչը նաև Դոնալդ Թրամփի ամենանվիրված կողմնակիցներից մեկն էր, նրա շրջապատի ու, թերեւս ամենակարեւոր դրվագներից մեկը, MAGA շարժման հիմնական դեմքերից մեկը։
Թեեւ որոշ աղբյուրներ սկսել են Քըրքին համարել նախագահ Թրամփի հիմական փոխարինողը, սակայն դա «մի փոքր այդպես չէ»: Թրամփի քաղաքական ժառանգորդի շատ ավելի մեծ հավակնություններ ունի փոխնախագահ Վենսը: Քըրքը, գոնե մինչ սպանվելը մի փոքր ավելի ցածր տրամաչափի մեջ էր, բայց որ Վենսի հնարավոր նախագահության դեպքում կարող էր ընդհուպ` հավակնել փոխնախագահի ֆունկցիայի, դա շատ հնարավոր էր:
Իսկ իրականում, ակնհայտորեն այդ կրակոցն ուղղված էր MAGA շարժմանը, այն է` Թրամփին: Եվ, որ Թրամփից մի փոքր սառաց Իլոն Մասկը եւս անմիջապես դատապարտեց այդ սպանությունը, եւս այդ մասին է խոսում:

