«Փաստ». «Հայաստանը շարունակելու է գտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո»

Միջազգային

«Փաստ» թերթը գրում է. «Հնդկաստանն ու Իրանը Թեհրանում արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են անցկացրել՝ «կապերը բարելավելու» նպատակով։ Ըստ հաղորդագրությունների, բանակցությունների հիմքում Չաբահար նավահանգստի գործունեության խթանման, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, ինչպես նաև այլ թեմաներ են։ Դրանից զատ, տեղի է ունեցել Հնդկաստան-Իրան-Հայաստան պարբերական դարձած եռակողմ հանդիպում, որը ձևավորվում է վերջին մի քանի տարվա ընթացքում՝ Իրանի միջոցով Հնդկաստանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու համար։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Հնդկաստան-Իրան-Հայաստան միջանցքը կմիանա Հյուսիս-Հարավին, և դա թույլ կտա Հայաստանին դառնալ կապող օղակ ՌԴ-ի ու Վրաստանի և Իրանի միջև. ռուսական ապրանքները տարանցվելու են դեպի Իրան և Պարսից ծոց, իսկ հնդկական և իրանական ապրանքները ՀՀ-ով, որպես միջանցք, կարտահանվեն վրացական սևծովյան նավահանգիստներ (Փոթի, Բաթումի) և ՌԴ(Վերին Լարսով)։

«Հայաստանը պետք է ներգրավի ուղիղ ներդրումներ ՌԴ-ից՝ որպես ռազմավարական դաշնակից և ԵԱՏՄ անդամ երկիր, Իրանից՝ որպես ՀՀ-ի բարեկամ և թուրքադրբեջանական տանդեմին հակազդող երկիր, ինչպես նաև Հնդկաստանից՝ որպես տնտեսական գերտերության, որը նաև Ադրբեջանի դաշնակից Պակիստանի հակառակորդն է։ ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիր է մնում ինչպես անվտանգության ապահովումը ռուսական, հնդկական և, ինչու ոչ, նաև իրանական զինատեսակներով, այնպես էլ տնտեսության զարգացումը՝ մասնավորապես Սյունիքով անցնող Հյուսիս-Հարավ միջանցքի զարգացումը, ինչը թույլ կտա ստեղծել լրացուցիչ աշխատատեղեր Սյունիքում:

Հայաստանը շարունակելու է գտնվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումների ներքո, և այդ ճնշմանը դիմակայելու համար պետք է դաշնակիցների օգնությամբ ունենալ հզոր բանակ և կայուն տնտեսություն՝ մաս կազմել տարածաշրջանային կարևորության լոգիստիկ, էներգետիկ-տրանսպորտային նախագծերին, նոր ծրագրեր կյանքի կոչել հարևան Իրանի, Վրաստանի հետ և ԵԱՏՄ-ի համար դառնալ կամուրջ դեպի իրանական 80 միլիոնանոց շուկա»,-գրում է ալիքն ու հավելում, որ, այսպիսով, Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու համար պետք է հենվի թե՛ ավանդական դաշնակիցների վրա, թե՛ գտնի նոր դաշնակիցներ՝ ի դեմս Հնդկաստանի՝ այս դեպքում նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան կոալիցիային դիմակայելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում