Կրակոցներից հետո ձերբակալված տղամարդը իրական մարդասպանը չէ. New York Times
ՄիջազգայինՅուտա Վելիի համալսարանի մամուլի խոսնակ Սքոթ Թրոթերը «New York Times»-ին հայտնել է, որ կրակոցներից հետո ձերբակալված տղամարդը` Մայքլ Մալինսոն իրական մարդասպանը չէ։
Ավելի վաղ առցանց հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ ոստիկանները տանում էին մի տարեց տղամարդու։
Ականատեսը պատմել է, որ ենթադրյալ կրակողը միայն գոռացել է. «Ես կրկին կկրակեի»։
Այնուամենայնիվ, ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը հայտարարել է, որ սպանության կասկածյալը ձերբակալված է: Ականատեսների վկայությամբ, ձերբակալությունից առաջ նրան տեսել են շենքերից մեկի տանիքին պառկած, որտեղից տեղի է ունեցել կրակոցը, ապա` փախչելիս։
Սակայն ՀԴԲ-ն հարցաքննությունից հետո ազատ է արձակել կասկածյալին. պարզվել է, որ նա 25-ամյա Զաքարի Ահմեդ Քուրեշին է։

