Մշակութային սպա՞նդ, թե՞…

Մշակութային

Թումանյանի թանգարանը վերածվել է անկտուր փլատակի. ովքեր են մեղավորները

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,

Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա

Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Տարա-նի-նա՜… տարա-նա-նա՜…

Հավանաբար, այսպես երգելով՝ 2023 թվականի սեպտեմբերին քանդեցին ամենայն հայող բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թանգարանը Երեւանում: Քանդեցին խոստումով, որ այն ավարտին կհանձնեն 2024 թվականի դեկտեմբերին: Սակայն, մինչ օրս լքված եւ անտեսված ու բառի բուն իմաստով աղբակույտի վերածված թանգարանը փակել է իր դռները բոլորի առաջ: Երկրորդ մասնաշենքի մեծ մասը քանդել են ու կանգ առել. արդեն վեց ամիս է այստեղ ոչինչ տեղի չի ունենում, ոչ մի տեսակ շինարարություն: Ի՞նչ է կատարվում իրականում, «Իրավունք»-ը հետաքրքրվել է թանգարանի գործող եւ նախկին տնօրեններից:

«ՉՓՈՐՁԵ՛Ք ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԹԵՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼ»

Թումանյանի թանգարանի ներկայիս տնօրեն, Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում փակագծեր է բացել:

Ի՞նչն է խանգարում ավարտին հասցնել Հովհաննես Թումանյանի թանգարանի շինարարությունը:

— Առաջին նախագիծը, որը կազմվել է, եղել է խնդրով: Այսինքն, ըստ նախագծի, մի միջնապատ կա, որը չպետք է քանդվեր, այլ պետք է ամրակայվեր: Հիմա, քանդման աշխատանքներում, պարզվել է, որ այդ պատը ոչ թե պետք է ամրակայվի, այլ պետք է քանդվի, քանի որ տեղի է ունեցել սեյսմիկ սխալ: Եվ որպեսզի այն քանդվի, ոչ թե ամրակայվի, նախագծում փոփոխություններ պետք է արվի: Իսկ ինչպես հայտնի է, նախագծում փոփոխություն անեը տեւում է շատ երկար, որոնց մասին ես մասնագիտորեն խոսել չեմ կարող: Այժմ դա գտնվում է փորձաքննության վերջին փուլում; Հուսանք՝ առաջիկայում կվերսկսենք վերակառուցման աշխատանքները: Մենք էլ ենք ցանկանում, որ ամեն բան շատ արագ լինի: Օրեր առաջ եկել էր նաեւ ԿԳՄՍ նախարարը եւ կարծում ենք, որ առաջիկայում ամեն բան կվերսկսվի:

Թումանյանի թանգարանի աշխատանքները դադարեցվեցին, հետո  Ծիծեռնակաբերդի վերանորոգումը եւս դադարեցվեց՝ կրկին նմանատիպ պատճառանբանությամբ: Այս ամենի մեջ միտում չե՞ք տեսնում:

— Բացարձակ միտում չեմ տեսնում: Ես տեսնում եմ, որ թեման քաղաքականացնում են եւ փորձում են այլ ուղղությամբ տանել: Թումանյանը՝ ամենայն հայոց բանաստեղծը, ազգային արժեք է եւ բացարձակապես չի կարելի այն քաղաքականացնել: Թող չփորձի որեւէ մեկը Թումանյանի թանգարանի շինարարության թեման տանել քաղաքական ուղղությամբ: Դա ամոթալի երեւույթ է:

Որտե՞ղ են այժմ Թումանյանի գրքերը:

— 8147 գիրք այժմ պահվում են շատ ապահով վայրում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական ինստիտուտի պահոցում: Հիմա թանգարանը թվայնացվում է, եւ ես միանում եմ թվայնացնողների թիմին եւ փորձում եմ, որ ամեն բան արագ լինի:

Ըստ Ձեզ, ե՞րբ կավարտվի շինարարությունը:

— Եթե պատկերացնենք, որ մեկ ամիս հետո կսկսվի վերականգնման երկրորդ ժամկետը, ապա ավարտը կլինի, ինչպես նշված է՝ մեկ տարի եւ երեք ամիս կամ՝ մեկ տարի եւ վեց ամիս անց: Պիտի ասեմ, որ մենք ողջ ռեսուրսներով աշխատում ենք եւ թանգարանն իր գործունեությունը շարունակում է ծավալել «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն հիմնադրամում, որը գտնվում է Աբովյան փողոցի վրա: Այսինքն՝ մենք էքսկուրսիաներ ենք ընդունում եւ ծրագրեր ենք իրականացնում, գրքեր ենք հրատարակում եւ այլն: Այս առումով որեւէ բան հետ չի մնացել եւ չի տուժել: Թումանյան թանգարանն աշխատում է իր ողջ ծավալով:

«ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է… ՀՍՏԱԿ ՆՊԱՏԱԿ ԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՎԵՐՄԱՆ»

«Իրավունք»-ը նաեւ զրուցեց Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն, ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար ՆԱՐԻՆԵ ԹՈԽԻԿՅԱՆԻ հետ:

— Վստահաբար, հետեւում եք Թումանյան թանգարանի շուրջ ստեղծված աղմուկին: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին:

— Այս ամենն, ինչ կատարվում է խայտառակություն է: Սակայն, ինձ համար զարմանալի չէ: Սա մեծ ամոթ է: Կարծում եմ՝ հստակ նպատակ կա մշակութային ավերման: Եվ, ցավոք Թումանյանի անվան թանգարանը դրա առաջամարտիկներից եղավ: Իհարկե, պետք է ասեմ, որ հուշային մասը վնասված չէ, բայց կողքի շինությունը, որն անմիջական կապ ունի թանգարանի հետ, վնասված է: Այդ շինության հետ կապված մեծ ծրագիր կար՝ թանգարանը մեծացնելու, ավելի հեքիաթագիտության կենտրոն դարձնելու, հատկապես թումանյանագիտության ուղղությամբ: Այդ նախագծի համար տարածքներ էին հարկավոր: Իհարկե, թվում էր, թե տարածքները մեծ էին, սակայն գիտական այդ հարմարությունները օժանդակ աշխատանքների համար չկային: Եվ լավ նպատակներով որոշում կայացվեց, գումար հատկացվեց, նախագիծը արվեց ու դարձավ այն, ինչ հիմա տեսնում ենք՝ ավերակ:

Այսպես մեր մշակութային կոթողները քանդելով, ապա որեւիցե պատճառաբանությամբ չվերանորոգելով՝ ո՞ւր ենք հասնելու: Որքա՞ն պետք է սա հանդուրժել:

— Գիտեք, ես այլ պատասխան կտամ Ձեր հարցին. եթե մենք կարողացանք հանդուրժել այն ամենն, ինչ կատարվեց մեզ հետ, ապա սա կհանդուրժվի:

Նկատի ունեք Արցախի կորո՞ւստը:

Այո… Հասկանո՞ւմ եք, եղել է մի սարսափելի մեծ արհավիրք, իսկ հիմա լինում են «արհավիրքիկներ»: Սա այնքան կշարունակվի՝ մինչ չսթափվենք, ուշքի չգանք, մինչեւ մի մեծ պատիժ չիջնի բոլորիս գլխին:

Ի դեպ, «Իրավունք»-ը նաեւ կապ հաստատեց թանգարանի եւս մեկ նախկին տնօրենի՝ բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ, ով խնդրեց ավելի ուշ կապ հաստատել իր հետ: Ցավոք, երկու օր շարունակ մեր զանգերը մնացին անպատասխան եւ տիկին Եղիազարյանն այդպես էլ չհարմարեցրեց պատասխանել եւ բացատրել, թե իր տնօրինության օրոք ինչպիսի փաստաթղթեր է ստորագրել՝ կապված թանգարանի վերանորոգման հետ եւ ինչ ժամկետներում:

«ԱՂԵՏԱԼԻ Է ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»

Նշենք, որ Թումանյանի թանգարանի բարձիթողի վիճակն արձագանք գտավ նաեւ խորհրդարանում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ ընդգծում է, որ պատմականորեն ապացուցված փաստ է՝ յուրաքանչյուր զավթիչ իր նվաճումը լիակատար եւ անշրջելի դարձնելու համար ոչնչացնում է տվյալ ժողովրդի քաղաքակրթական ժառանգությունը, նրա մշակութային հետքն ու հավաքական հիշողությունը, որովհետեւ աներկբա է՝ մշակույթը հոգեւոր սահման է եւ ինքնություն։

Ալիեւը հենց այսպիսի հայկական հետքի վերացման քաղաքականություն է իրականացնում 3000-ամյա հայկական Արցախում, դա կոչվում է մշակութային ցեղասպանություն, այսպիսին է քոչվոր ասպատակողի թշնամու ձեռագիրը։ Իսկ ինչու ենք մենք ու մեր իշխանություններն այդքան անարժանապատիվ, այդքան աղավաղված, ազգը պառակտող գիտակցությամբ վերաբերում մեր անցյալին, պատմությանն ու ժառանգությանը… Աղետալի է Թումանյանի թանգարանի վերանորոգման պատմությունը։ 2023-ին մեկնարկած թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 750 միլիոն դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսված էր 2026-ին, մինչդեռ վերանորոգումը սառեցված է, իսկ թանգարանը վերածվել է անկտուր փլատակի: Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց լիազորությունները ձախողած պաշտոնատար անձինք եւ ովքեր են հատուցելու պետական բյուջեից մսխված գումարները։

Ինչեւէ, մեզ մնում է ավելացնել, որ ամենայն հայոց բանաստեղծի թանգարանն արժանի չէր նման աղբանոցի վերածվելուն, նման ավերակի եւ նման անտեսվածության: Ակամայից նախանձով ենք նայում, թե ինչպես է Թբիլիսիում պահպանվել Հովհաննես Թումանյանի շունչը, տուն-թանգարան գիտական-մշակութային կենտրոնը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում