«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ պատմություն է Տեր Արամը պատմել Աննա Հակոբյանին

Թեմա

 

1109Hrant-3

Ի՞ՆՉ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՐ ԱՐԱՄԸ ՊԱՏՄԵԼ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Ամիսներ շարունակ Մայր Աթոռի մի շարք հոգեւորականների դեմ դուրս եկած փաշինյանական կլանը, վերջապես կարողացավ օտար ու տաք երկրներում հանգիստ ծվարած, կարգալույծ հոգեւորականների փոխարեն, գեթ 1 գործող հոգեւորական գտնել, որը կխոսեր Կաթողիկոսի եւ Մայր Աթոռի այլ բարձրաստիճան հոգեւորականների դեմ։

Դա եղավ նորաթուխ, անփորձ Տեր Արամ քահանա Ասատրյանը՝ Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգեւոր հովիվը։ Այս անձը 2-3 լղոզված գրառումներ է հրապարակել, առանց անուններ նշելու, պախարակելով, Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականներին, խոսելով այն բաների մասին, որոնց վերաբերյալ իրականում, իր սակավաթիվ ծառայողական տարիներն ու ստանձնած հոգեւոր աստիճանն ունեցող մեկը, ո՛չ պատկերացում ունի, ո՛չ էլ կարող էր ունենալ։

Օրերս էլ նա եկեղեցում ելույթ է ունեցել, անդրադառնալով Հովհանավանքում տեղի ունեցած, իր եւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հանդիպմանը, ակնարկելով, որ այդ հանդիպման ժամանակ, նա ոչ թե «ծախվել է» այլ ներկայացրել է Հովհանավանքի հազարամյա պատմությունը…

Եվ հարց է ծագում, այդ ի՞նչ պատմություն է Տեր Արամը պատմել, Աննա Հակոբյանին ու պատրաստ պատմել նաեւ Ալիեւին։

Պատմել է՞ արդյոք նրա մասին, որ Հովհանավանքը մի շարք այլ վանական համալիրների հետ միասին, այսօր կոնֆլիկտային իրավիճակ ունի վարչապետական կլանի որոշումների հետ, որ այստեղ կա հնագիտական պեղումների, չափագումների եւ այլ համատեղ աշխատանքների կարիք։

Պատմել է՞ արդյոք, որ իր օրոք, վերջին տարիներին, Հովհանավանքի միաբանների հազարամյա գերեզմանն ավիրվում ու պղծվում է, որ կողքի տան սեփականատերը տեղահան է անում սրբերի գերեզմանաքարերն ու քայլ առ քայլ յուրացնում հողը, կցելով իր այգուն, ինչպես պնդում են տեղի աղբյուրները:

Պատմել է՞ պատմությունը, թե՞ զեկուցել է, իր օրոք կատարվող ջարդարարությունների եւ վայրագությունների մասին։ Այստեղ են ասում, նախ քո աչքից գերա՛նը հանիր եւ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպե՛ս եղբորդ աչքից շյուղը հանես։ Մի՛ դատիր, որ չդատվես. որովհետեւ ինչ դատաստանով որ դատես, նրանով պիտի դատվես։ 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան