Ահա թե ինչ է լինում, երբ իշխանության են գալիս կլոունները. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Խորհրդարանական դահլիճի պատերը կրկին դպրոցական միջանցք են հիշեցնում: Բայց ոչ թե անհանգիստ աշակերտներով, այլ՝ լկտի բառապաշարով «փայլող» պատգամավորներով։ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ՔՊ խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մայրիկին, որպեսզի նա բացատրի որդուն՝ ինչպես պետք է խոսել կանանց հետ, մանավանդ՝ երբ նա ընտանիք ունի։ Արթուր Հովհաննիսյանը որոշել է հասարակական դիսկուրսում գործածել այնպիսի բառապաշար, որը նույնիսկ բակում արգելված կհամարվեր։ Թովմասյանն էլ հրապարակային գրառմամբ արձագանքել է իր հասցեին Արթուր Հովհաննիսյանի «բացարձակ լկտի ու սեռական ենթատեքստով» հագեցած արտահայտություններին եւ դիմելով վերջինիս մորը՝ ասել. «Տիկի՛ն Հովհաննիսյան, նստե՛ք ձեր որդու հետ եւ բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել»: Թովմասյանը նաեւ նշել է, որ դատարաններում բազմիցս ապացուցվել է, որ Հովհաննիսյանը դատավճռով հաստատված զրպարտիչ է։ Նա վստահեցրել է՝ իր հնչեցրած ամեն ստի համար նա պատասխան է տալու։ Իրենով կզբաղվեն իրավաբանները։ Այո՛, քանի դեռ արթուրհովհաննիսյանները չեն հասկացել, թե որտեղ են գտնվում եւ ինչ պատասխանատվություն ունեն հանրության առաջ՝ գուցե իսկապես ժամանակն է, որ պատգամավորների ծնողների ժողով հրավիրվի:

Ապշել կարելի է, թե ինչքան մարդ կարող է ատել այն ժողովրդին, որի դե յուրե ղեկավարն է։ Ո՛չ, այս անգամ խոսքը ՀՀ իշխանությունների մասին չէ։ Ուկրաինայի նախագահ ՎԼԱԴԻՄԻՐ ԶԵԼԵՆՍԿԻՆ՝ երբեմնի հումորիստ, այժմ նաեւ գերագույն գլխավոր հրամանատար, կարծես, առանձնահատուկ նախանձախնդրությամբ է աշխատում սեփական բանակի՝ եթե ոչ ոչնչացման, ապա նվազագույնը՝ մաշման եւ ձգվող պարտության ուղղությամբ։ Ինչպես գրում է «Ուկրաինսկայա Պրավդան», Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է. «Ներկայումս հակառակորդն ունի ուժերի եւ միջոցների եռակի գերազանցություն, իսկ իր ուժերի կենտրոնացման հիմնական ուղղություններում կարող է գերազանցել չորս-վեց անգամ»։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ չորս-վեց անգամ գերազանցություն, իսկ այդ պայմաններում հույսը դրված է խիզախ զինվորների անձնազոհության վրա։ Եվ հետո ի՞նչ։ Սիրսկին ասում է. «Այնուամենայնիվ, ես խորին երախտագիտություն եմ հայտնում մեր սպաներին, սերժանտներին եւ, հատկապես, զինվորներին՝ նրանց մասնագիտական հմտությունների, տոկունության, անձնազոհության ու խիզախության համար»։ Չէ՛, սա արդեն պետական մակարդակի անմեղսունակության բարձրակետն է, երբ պետության ղեկավարությունը գիտակցում է, որ զինված ուժերը զգալիորեն թերակազմ են, երբ դիրքային առավելությունն ակնհայտորեն ռուսների կողմն է, բայց իր զինվորներին շարունակում են վերաբերվել որպես թնդանոթի միս: Ահա թե ինչ է լինում, երբ իշխանության են գալիս կլոունները։ Երբ պատերազմի դաշտը դառնում է քաղաքական իմիջի խաղասեղան, իսկ ժողովրդի զավակները՝ զուտ խաղաքարեր։

Ոչ պակաս զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահի որդին՝ ԴՈՆԱԼԴ ԹՐԱՄՓ ԿՐՏՍԵՐԸ՝ ծաղրածուներ անվանելով սոցիալական ցանցերի այն օգտատերերին, ովքեր իրենց պրոֆիլներում ուկրաինական դրոշներ են դնում՝ որպես Կիեւին աջակցության արտահայտություն, բայց, միեւնույն ժամանակ, լռում են ուկրաինացի Իրինա Զարուցկայայի նկատմամբ հաշվեհարդարի մասին: «Այնքան զարմանալի է, որ ուկրաինական դրոշներով բոլոր այդ ծաղրածուները իրենց պրոֆիլների նկարագրություններում լռում են այդ մասին», - գրել է նա:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում