Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Մակրոնի դեմ (Տեսանյութ)
ՄիջազգայինՖրանսիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել Մակրոնի դեմ:
Սոցիալական ցանցերում նախապես հայտարարված բողոքի ցույցերը ծավալվում են ամբողջ երկրում: Ցուցարարները բախվում են ոստիկանության հետ, փակում ճանապարհները, շրջում և այրում մեքենաներ:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մոտ 200 մարդ է ձերբակալվել: Այս մասին ասել է կառավարության հրաժարականի պատճառով ՆԳՆ-ի հեռացող ղեկավար Բրունո Ռետայլոն:
Բողոքի ցույցերը սկսվել են քաղաքական ճգնաժամի ֆոնին. վարչապետ Բայրուն հրաժարական է տվել սոցիալական ծախսերը կրճատելու առաջարկից հետո: Մակրոնը պաշտպանության նախարար Լեկորնուին առաջադրել է նրան փոխարինելու համար, սակայն խորհրդարանը դեռևս չի հաստատել նրա թեկնածությունը:

