Գավառի մանկատունը մեր ուշադրությունը գրավել է չարաշահումների պատճառով. Փաշինյան
ՆերքաղաքականՏասնյակ անգամ հնարավորություն եմ ունեցել ասելու, որ դպրոցը, մանկապարտեզը երեխայի համար են, չի կարելի գալ, ասել՝ «կրթության ոլորտի բարեփոխումների հետևանքով իքս թվով տնտեսական աշխատողների աշխատատեղեր փակվում են»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելլով, որ այդ հարցին պետք է մոտենալ հետևյալ կերպ՝ իսկ դա երեխաների հետ ի՞նչ առնչություն ունի։
Նա ավելացրեց, որ այցելել է «ՍՕՍ» մանկական գյուղ՝ տեսնելու, թե երեխաներն ինչպես են տեղավորվել. «Այցելության ընթացքում համոզվել եմ և նախկին նախարարին էլ հանձնարարական եմ տվել, որ հին մոդելից պետք է րոպե առաջ հրաժարվենք։ Մի քանի օր առաջ նոր նախարարին եմ զանգահարել և ասել, որ ծերության, խնամքի կենտրոնների վրա, եթե մենք միլիարդներ էլ դնենք, շահառուհի հարցը չենք լուծելու, քանի դեռ հին կոնցեպտով ենք շարժվում, քանի որ արդեն իսկ սխալ բանաձև է դրված, այն կենտրոնացված է նրա վրա, թե տնօրենն ինչքան աշխատավարձ պետք է ստանա, մյուսը՝ ինչքան, բայց դրված չէ, ասենք, թե մարդն այդտեղ ինչքանով է իրեն լավ զգում, ինչքանով է լիարժեք կյանքով ապրում»։
Անդրադառնալով Գավառի մանկատանը, Փաշինյանը նշեց, որ այն իրենց ուշադրությունը գրավել է չարաշահումների պատճառով։

