«Հայաստանի հերոսը». Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» արձագանքը Ռանոսի գոլին
ՍպորտԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրի Իռլանդիայի դեմ խաղում Հրանտ-Լեոն Ռանոսը ազգային հավաքականի կազմում իր առաջին գոլը հեղինակեց։
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արձագանքել է այս իրադարձությանը.
«Հայաստանի հերոսը։ Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ դարձավ Իռլանդիայի դեմ հաղթական խաղում (2:1)՝ սկիզբ դրեց Հայաստանի արշավին ԱԱ-2026-ի որակավորման փուլում»,- գրված է լուսանկարին կից։

