Հերթական սկանդալը․ ոստիկանին ծեծելու համար կալանավորվել է Դաշտի ՔՊ-ական գյուղապետի հայրը

Ներքաղաքական
Լրագրող Լիա Սարգսյանի փոխանցմամբ՝ Խոյ խոշորացված համայնքի Դաշտ բնակավայրի ՔՊ-ական համայնքապետ Սերոժ Գեւորգյանի հայրը՝ Հարություն Գեւորգյանը, ծեծկռտուք սարքելու եւ ոստիկանության աշխատակցին հարվածելու համար կալանավորվել է։
 
«Ինձ հետ զրույցում Դաշտի բնակիչները պատմեցին, որ ՔՊ-ական գյուղապետի հայրն ու հորեղբայրն են իրար «փոր թափել», իսկ ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկաններն են Սերոժ Գեւորգյանի հոր թիրախում հայտնվել։
 
Երբ իրավապահները փորձել են հանդարտեցնել վիճաբանող կողմերին եւ բերման ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին, Հարություն Գեւորգյանը, որպես իշխանության ներկայացուցչի հայր, դուխավորվել է, ու հարձակվել ոստիկանի վրա, հրել եւ հարվածել նրան։
 
Ներքին գործերի նախարարությունից ինձ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել Դաշտ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։
 
«Անմիջապես նշված վայր է մեկնել Համայնքային ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումբն ու Պարեկային ծառայության կարգախմբեր։
 
Խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին»,-ասաց մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Քննչական կոմիտեից նույնպես հաստատեցին՝ քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է մեկ անձ, երեք ձերբակալվածները ազատ են արձակվել։
 
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 3-դդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,-ասացին ՔԿ-ից:
 
Հիշեցնենք, օրեր առաջ էլ Խոյ խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ազգականներն էին ձերբակալվել պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանին ծեծելու համար։ Ձերբակալվելածների թվում էին Լյուդվիգ Յայլոյանի եղբայրը՝ Մարգար Յայլոյանը, աներորդին եւ երկու որդիները՝ Գրիշա եւ Էրիկ Յայլոյանները:
 
Փաստորեն ՔՊ-ականները ամենուր փորձում են գործել օրենքից վեր՝ հենվելով իշխանության տված «դուխի» վրա։ Ոստիկանին հարվածելը կամ օրենքը խախտելը դառնում է սովորական երեւույթ, եթե դա անում են իշխանության ներկայացուցիչների հարազատները։ Սա ոչ միայն խարխլում է պետական ինստիտուտների հեղինակությունը, այլ նաեւ վտանգավոր ուղերձ է հասարակությանը․ եթե իշխանական թիմում ես, ապա կարող ես ամեն ինչ անել, եւ մնալ անպատիժ», - գրել է լրագրողը։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում