Լեհաստանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Բելառուսի հետ սահման․ ԶԼՄ
ՄիջազգայինԼեհաստանը ռազմական տեխնիկա է տեղափոխում Բելառուսի հետ սահման, հաղորդում է պետական բելառուսական News.by պորտալը։
Գործակալության տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է ռազմական տեխնիկայի շարժվող շարասյունը։
«Կադրերում երևում է լեհական զորքերի ակտիվ շարժը, այդ թվում՝ շարասյուները, որոնք շարժվում են դեպի Բելառուսի հետ սահման», - գրում է հրատարակությունը։
Սեպտեմբերի 10-ի առավոտյան Լեհաստանի իշխանությունները հայտնեցին, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը խախտել են իրենց օդային տարածքը։ Վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ զինվորականները խոցել են անօդաչու թռչող սարքերը, որոնք «ուղղակի սպառնալիք էին ներկայացնում»։

