Գերմանիայում հայտարարել են՝ Ուկրաինայի զինված ուժերի համար կրիտիկական իրավիճակ է
ՄիջազգայինՈւկրաինայի զինված ուժերի համար ճակատում ստեղծված իրավիճակը կրիտիկական է դարձել։ Այս մասին Welt YouTube ալիքում հայտարարել է Բունդեսվերի պաշտոնաթող գեներալ Ռոլանդ Քաթերը։
«Ուկրաինայի համար ստեղծված իրավիճակը չափազանց կրիտիկական է», - ընդգծել է նա։
Քաթերը մանրամասնել է, որ ռուսական զորքերը գերազանցում են Ուկրաինայի ԶՈւ-ին բոլոր ոլորտներում։ Մասնավորապես, գեներալը հիշատակել է վերջերս մշակված անօդաչու թռչող սարքերը, որոնք արդեն իսկ զանգվածային արտադրության մեջ են մտնում։ Դրանք օգնում են հասնել օդային գերազանցության։
Քաթերի խոսքով՝ գետնի վրա ստեղծված իրավիճակը ավելի վատ է։

