Կասացվել է «ԱՐՄԱՎԻՐ ԳԱՐԴԵՆ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Սպառողի անկյունՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (քաղաք Արմավիր, Հանրապետության 2)։
Ստուգմամբ պարզվել է, որ այստեղ խախտված են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Մասնավորապեսս՝
սննդի կառույցները կառուցված և տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կիրառել հիգիենայի պատշաճ մեթոդներ և բացառել անցանկալի կեղտի կուտակումը,
չի եղել հանդերձարան անձնակազմի համար,պատերը,
չեն եղել մաքրվող և ախտահանվող առաստաղի կառուցվածքը,
չի կանխարգելել մասնիկներ թափվելու հնարավորությունը,սառանարանի դարակաշարերը,
չեն եղել հեշտությամբ մաքրվող ու ախտահավող,
պատրաստված չեն եղել կոռոզիայի չենթարկվող նյութերից,
չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։
Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
Հիշեցնենք. սեպտեմբերի 08-ին, Տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ 12 քաղաքացի, որոնք «Արմավիր Գարդեն» հանրային սննդի օբյեկտում կերել էին հավի մսից պատրաստված ուտեստներ, ընդունվել էին բժշկական կենտրոն՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ: Տեսչական մարմնի Արմավիրի կենտրոնի տեսուչների կողմից շտապ ձեռնարկված վերահսկողական միջոցառումների շրջանակներում նմուշառում էր կատարվել Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում առկա հումք-հավի մսից, հավի թևիկներից, հավով աղցանից, հավով պիցայից:

