Նեպալի «կրակի հեղափոխությունը» պատահական չէ
ՄիջազգայինՎերջերս կայացած ՇՀԿ գագաթնաժողովը, որտեղ Հնդկաստանն ու Չինաստանը երկար տարիների ընթացքում առաջին անգամ համաձայնության եկան ոչ միայն սերտ համագործակցության, այլև բարեկամության մասին։
Հիմա նայենք քարտեզին. երկու գերտերությունների միջեւ իր համար հանգիստ ապրող Նեպալում, «չեղած տեղը» մի իսկական «հեղափոխական» հրդեհ դռնկվել` բառացիորեն այրելով ամեն բան` իշխանական շենքերը, իշխանավորներին, կառավարման համակարգը եւ այլն:
Պատահական համընկնո՞ւմ է. նման պատահականություններ չեն լինում:
Տեսանյութում երևում է Նեպալի պետական հեռուստատեսության հրդեհը:
Լուսանկարում Նեպալի կառավարական պալատն է` կրակի մեջ: Շենքում տեղակայված էին պետական գլխավոր գրասենյակներն ու գերատեսչությունները, այդ թվում՝ վարչապետի գրասենյակը։ Բոլոր կարևոր փաստաթղթերը այրվել են։ Սինգհա Դուրբարը համարվում է Ասիայի ամենամեծ պալատը. այն ուներ 1.7 հազար սենյակ և կառուցվել է 1903 թվականին, որպես որպես վարչապետի նստավայր։

