Ուկրաինական աղբյուրները հայտնում են վերջին ամիսների ամենազանգվածային հրթիռային հարձակման մասին
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրները հայտնում են, որ լուսաբացից ողջ երկրում հրթիռային տագնապի ռեժիմ է:
Նախնական տվյալներով, երկնքում մոտ 30 հրթիռ է ֆիքսվել, սակայն աղբյուրները հայտնում են, որ դա փոքր մասն է. տեղի է ունենում վերջին ամիսների ամենազանգվածային հարձակումը: Հրթիռներին, բնական է, գումարվել են նաեւ հեռահար անօդաչուների գրոհները:
Մոնիտորինգային խմբերի տվյալներով՝ հրթիռների մեծ մասը հարվածել է Վիննիցայի հատվածին, որտեղ արդեն կան կոնկրետ խոցումների մասին տվյալներ (Տեսանյութում): Մի զգալի մասն էլ, անցնելով Վիննիցայի վրայով, գոհել են Խմելնիցկիի շրջանը։
Թեւավոր հրթիռների մի մասը հարվածել են Կիևի: Լվովի մարզի ուղղությամբ գրոհել է առնվազն 5 հրթիռ եւ այլն:

