Թրամփն արդարանում է, թե Դոհայի հանցագործությունից տեղյակ չէ
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը չի զգուշացրել իրեն Կատարի վրա սպասվող հարձակման մասին: ԱՄՆ նախագահը ծայրահեղ դժգոհություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։
«Իսրայելը նախապես զգուշացրե՞լ է ձեզ» հարցին նա պատասխանել է` ոչ։ Ապա նշելով. «Ես վաղը կանեմ ամբողջական հայտարարություն, բայց ձեզ կասեմ հետևյալը։ Ես շատ դժգոհ էի դրանից, շատ դժգոհ էի յուրաքանչյուր ասպեկտից, և մենք պետք է վերադարձնենք պատանդներին։ Բայց ես շատ դժգոհ էի այն ձևից, թե ինչպես է դա տեղի ունեցել»։
Ավելի վաղ, Իսրայելը հարված հասցրեց Կատարին` Դոհայում այն շինությանը, որտեղ հավաքվել էին ԽԱՄԱՍ-ի առաջնորդները` քննարկելու համար հենց Թրամփի նախաձեռնած հերթական առաջարկությունները խաղաղության մասին: Մի շարո հեղինակավոր աղբյուրներ հայտնում են, որ դա հատուկ օպերացիա էր` ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին այդ կերպ` բանակցութունների անվան տակ հրապուրել, հավաքել են մեկ կետում եւ հարվածել: Նաեւ, որ դա արվել է Թրամփի անմիջական ղեկավարությամբ:
Հասկանալով խայտառակության մասշտաբը, Նեթանյահոն շտապեց ամեն բան իր վրա վերցնել, սակայն դա էլ Թրամփին չի մաքրում: Բանն այն է, որ սկսել էակտիվորեն զարգանալ թեզը, ե Թրամփի ոչ մի առաջարկության դեպքում այլեւս բանակցային ղեղանին մոտ անգամ չի կարելի գալ, մահացու վտանգավոր է: Ու այդ իմիջային հարվածը դեռ իրեն շատ զգացնել կտա:

