Հայտնի փաստաբան, չորրորդ իշխանության բարեկամ Լևոն Բաղդասարյանի իրավապաշտպան գործնեության մի ակընթարթը
ԻրավականԻրավապաշտպան գործնեության ընթացքում յուրաքանչյուր գործ,առավել ևս հնչեղ գործերով,որը հասարակության կողմից նայվել է խոշորացույցի տակ ,ծնվել են մտքեր,որոնք ,կարծում եմ,էական նշանակություն են ունեցել այս կամ այն դատական գործերի ելքի վրա։Իրավամբ, Փաստաբանի Խոսքի ուժը զորավոր է ,առավել ևս ,երբ աշխատում ու ստեղծագործում ես ,,Իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին,,սկզբունքով, և քո համար աշխատանքդ ոչ թե պաշտոն է ,այլ' հոգեվիճակ։
Ստորև բերվող մտքերը բացառապես իմ մտքերն են,որոնք ծնվել են այս կամ այն ծանր,անարդար դատապրոցեսների ընթացքում, ի շահ արդարադատության և իմ վստահորդի։
«Իրավունքը միայն նորմերի ժողովածու չէ․ այն ժողովրդի հոգևոր դիմագիծն է»։ Այս արտահայտությունն արել եմ դատարանում ոչ հեռավոր այն տարիներին,երբ պետական գերակա շահ ճանաչելով' Երևանի կենտրոնի բնակիչներին ,թող ներվի ,,թուլափայ,, տալով ,ունեզրկեցին ու տբավեր֊ բնավեր սարքեցին իրենց տներից։
«Արդարադատությունը կարող է ուշանալ,բայց երբ գա ու գալու է, մաքրելու է ոչ միայն դատարանի դահլիճը,անարդար դատական ակտ հրապարակող դատավորով հանդերձ, այլև մաքրելու է տվյալ իշխանության ու տվյալ հասարակության խիղճը,,, Սա ասել եմ Ա1պլյուս հեռուստաընկերությանն անօրինական եթերազրկելուց հետո դատական նիստերից մեկում։
«Իմ' իրավապաշտպանիս, ամենամեծ զենքը ոչ թե բառերն են, այլ նրա հավատարմությունը ճշմարտությանը»։Սա ասել եմ ,երբ դատարանում պաշտպանում էի Արմեն Արմենակյանի շահերը,ով տեղական ընտրություններում շռնդալից հաղթանակ էր գրանցել,սակայն բոլոր տեղամասերի լույսերն անջատել և արկղերը փոխել էին։Նշեմ,որ այդ տարիներին դատարանը ռեալ ապացույցների ճնշման տակ ,կրկնակի քվեարկություններ,գերեզմաններից դուրս եկած հանգուցյալների քվեարկություններ և այլն, իշխանական թեկնածուի հաղթանակն անվավեր ճանաչեց և հաղթող թեկնածու ճանաչեց Արմենին,ով հոկտեմբերի քսանյոթի զոհերից մեկն է։
«Ազատ մարդը նա է, ով նույնիսկ զրկված լինելով ազատությունից, չի դադարում պայքարել դրա համար»։Այս խոսքերը հնչել են ,իրավամբ,Ազատության Մարտիկ Պարույի Հայրիկյանի դատավարություններից մեկի ժամանակ։
«Մարդու արժանապատվությունը բնական իրավունքի նորմ է, դատարանն ունի պոզիտիվ պարտավորություն պաշտպանել պաշտպանել այն,, այլապես օրենքը դառնում է բռնության գործիք,, Սրանք պատվի արժանապատվութհան,գործարար համբավի առաջին գործերն էին։Ներկայացրել եմ այն ժամաբակվա գրողբերի միության նախագահ Լևոն Անանյանին։
«Ոչ մի իշխանություն այնքան ուժեղ չէ, որքան մարդը, որին պաշտպանում է իր իրավունքների գիտակցումը»։
Սա ասվել է Արթուր Վարդանյանի գործով,ում իր քսղաքական հայացքների և,իմ կարծիքով,ոչ արդարացված ակտիվության համար, դատապարտել են երկարաժամկետ ազատագրման։
«Փաստաբանը չի ծառայում միայն իր վստահորդին․ նա ծառայում է հասարակության վստահությանը արդարության նկատմամբ»։Սա Մանվել Գրիգորյանի գորլով է ,երբ փորձում էի,կարծում եմ ստացվեց,հասարակության կարծիքը փոխել,որ փողոցի կամ ընտրովի արդարադատությունը ոչ մի լավ բանի չի բերի։
«Իրական պաշտպանությունը սկսվում է ոչ թե դատարանի դռնից ներս, այլ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների գիտակցումից,, ։Եվ վերջապես Վարդան Ղուկասյանի և մյուսների գործով։Այս գործով քանւի որ դատալսումներ են գնում, կգրենք շարունակելի։
Փաստաբան 'Լևոն Բաղդասարյան։

