Մինչ օրս պատասխան չեմ ստացել ոչ Ալեն Սիմոնյանից եւ ոչ էլ խմբակցություններից. Ալբերտ Մովսիսյան

Ներքաղաքական

Մեկնարկեց Երեւանի ավագանու աշնանային  նստաշրջանը: Ինչպես միշտ հնչեցին տարաբնույթ հարցեր` կապված Երեւան քաղաքի, տրանսպորտի, օդի աղտոտվածության եւ այլնի վերաբերյալ: Ի դեպ, նախքան հիմնական ավագանու նիստը՝ տեղի են ունենում հանձնաժողովների նիստեր, որտեղ ավագանիները քննարկում եւ քվեարկում են՝ այս կամ այն նախագծին տալով դրական կամ բացասական եզրակացություն:

Ավելի վաղ անկախ ավագանու անդամ Ալբերտ Մովսիսյանն  իր վրդովմունքն էր հայտնել առ այն, որ անկախ ավագանու անդամները օրենքով սահմանված իրավունք չունեն մասնակցելու հանձնաժողովների նիստերին: Ավելի հստակ՝  ներկա գտնվել կարող են, սակայն քվեարկել, կարծիք հայտնել, առարկել՝ ոչ: Մովսիսյանը խնդրել էր հարցը դնել քննարկման եւ լուծում տալ` հնարավորություն տալով անկախ ավագանիներին եւս խոսքի իրավունք ունենալ եւ տարբեր նախագծերի վերաբերյալ կարծիք արտահայտել հանձնաժողովում՝ քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ այս հարցին անդրադառնալով՝ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության  ղեկավար Արմեն Գալջյանը Մովսիսյանին պատասխանել էր, որ նման իրավասություն քաղաքապետարանը չունի, եւ հարցը պետք է քննարկվի Ազգային ժողովում: Թե ինչ լուծում ստացավ անկախ ավագանու անդամի բարձրացրած հարցը, «Իրավունք»-ը պարզեց ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՑ:

Ձեր կողմից բարձրաձայնած խնդիրն առ այն, որ Դուք օրենքով զրկված եք մասնակցելու որեւէ հանձնաժողովի նիստի եւ որոշում կայացնելու, այժմ ի՞նչ փուլում է:

— Այո՛, ես խնդիրը բարձրաձայնեցի, սակայն ինչպես լինում է հիմնականում՝ հնչեց պատասխան, որն արժեք չուներ: Այսինքն՝ ուղղությունն այլ կողմ գնաց: Ինձ ասացին, որ պետք է այս հարցով դիմեմ ԱԺ: Ես դիմեցի Ալեն Սիմոնյանին եւ երեք խմբակցություններին,  որպեսզի անկախ ավագանու իրավունքները վերականգնվեն, եւ օրենքի այս բացը լրացվի: ԱԺ դիմել եմ ամիսներ առաջ եւ մինչ օրս պատասխան չեմ ստացել՝ ո՛չ Ալեն Սիմոնյանից եւ ո՛չ էլ խմբակցություններից: Այսինքն, այս ամենից ես կարող եմ եզրակացնել, որ գործող ընդդիմադիր ուժերից որեւիցե աջակցություն` անկախ ավագանիների հետ կապված, չկա:  Սակայն պայքարելու եմ մինչեւ վերջ, որպեսզի աչալուրջ լինեն եւ նմանատիպ բացերը լրացվեն:

Սկսվել է Երեւանի ավագանու աշնանային նստաշրջանը: Ի՞նչ նոր առաջարկներով եւ ծրագրերով եք հանդես գալու:

— Ասեմ, որ խնդիրները բազում են, որոնցից ակտուալը Երեւանի օդի աղտոտվածությունն է եւ հանրային տրանսպորտը: Չմոռանանք խցանումների մասին: Մեր  «հարգարժան» Տիգրան Ավինյանի շնորհիվ քաղաքում աբողջովին խցանումներ են: Մեկ պարզ օրինակ բերեմ՝ Տիգրան Մեծ պողոտայից մինչեւ հասնում ես մյուս հատված կարող է տեւել մեկուկես ժամ: Էլ չասեմ Արգիշտի փողոցի հետ կապված, որը խցանումները հասնում են կիլոմետրերի: Ինչպես նաեւ խնդիր է նորակառույց շեքների ծավալն ու քանակը, որը ողջ քաղաքը պատում է փոշու մեջ: Չմոռանանք ջրամատակարարման մասին: Այսինքն՝  հիմա ես կարող եմ բազում խնդիրներ թվարկել, սակայն այդ խնդիրները լուծելու համար քայլեր են հարկավոր, միայն ելույթներով չէ: Եթե չի կատարվում քայլ, ապա դա հավասարազոր է զրոյի: Ի դեպ, շատերն են նման կերպ անում՝ ելույթ են ունենում եւ մոռանում հարցի ու խնդրի մասին: Պետք է խիստ հետեւողականություն դրսեւորենք, որպեսզի հարցերը ստանան իրենց լուծումները:

Ինչպես ասացիք, հարցերը բազմաշերտ են, իսկ երեւանցին ինչպե՞ս դիմի անկախ ավագանու անդամին՝ իր հուզող հարցերով:

— Քաղաքացիները միշտ դիմում են ինձ եւ չնայած այն հանգամանքին, որ ես անկախ ավագանու անդամ եմ եւ գործում եմ միայնակ, միեւնույնն է, քաղաքացու կողմից հնչեցրած ոչ մի հարց անպատասխան չեմ թողնում: Անհամեստ չհամարեք, բայց ես՝ միայնակ, անում եմ մի ողջ խմբակցության աշխատանք: Կարեւոր եմ համարում ասել, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքում կա գրանցված իմ հեռախոսահամարը: Օրինակ, եթե խմբակցությունները թողնում են իրենց խմբակցության համարը, ապա ես թողել եմ իմ անձնական հեռախոսահամարը, որն անփոփոխ է եւ հասանելի ամեն ժամի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում