ԱԱ-2026. Հայաստանի հավաքականը հաղթեց իռլանդացիներին (տեսանյութ)
Սպորտ
2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։
Հանդիպման հաշիվը 45+1-րդ րոպեին բացեց Էդուարդ Սպերցյանը, դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ 51-րդ րոպեին Հրանտ-Լեոն Ռանոսը կրկնապատկեց հաշիվը։
Հյուրերի միակ գոլը 57-րդ րոպեին հեղինակեց Էվան Ֆերգյուսոնը։
Խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ փոխարինման դուրս եկած Արթուր Սերոբյանը խփեց մեր ընտրանու 3-րդ գոլը, սկայան մրցավար այն չեղարկեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։

