«ԱՆԱՌԻԿ ՊԱՀԵԼՈՎ ՕՄԱՐԻ ԴԻՐՔԸ, ԱՆՄԱՀԱՑԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ՈՒ ԴԱՐՁԵԼ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՏԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Սպորտ

2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՏԱՐՈՆ ՀԱԿՈԲԻ ՀԱԿՈԲՅԱՆՆ էր։

Այսօր, սեպտեմբերի 9-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 38 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի բարեկամուհին Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.

«Տարոնը ծնվել է 1987 թվականի այս օրը սեպտեմբերի 9-ին, Կոտայքի մարզի Արամուս գյուղում, գերազանցությամբ ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Շատ խելացի, ընկերասեր երիտասարդը սիրված էր յուրաքանչյուր միջավայրում, ակտիվ էր էր, սիրում էր սպորտով զբաղվել, հաճախում էր կարատեի, նվաճել է բազմաթիվ մեդալներ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և սովորել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի տուրիզմի բաժնում և ավարտել գերազանցության դիպլոմով։ 2009֊ին զորակոչվել է ծառայության, երբեք չի դժգոհել։ 2011֊ին ավարտել է ծառայությունը և որոշ ժամանակ բնակվել Եվրոպայում։ Շատ էր սիրում ճամփորդել։ 2014֊ին հայրենիքի կարոտը Տարոնին բերեց Հայաստան, նա համալրեց ՀՀ ԶՈւ Խաղաղապահ ստորաբաժանման շարքերը։ Իմանալով Արցախյան 44֊օրյա պատերազմի սկսվելու բոթը, նա առանց վարանելու մեկնել է Արցախ պաշտպանելու հայրենիքը, ընկերների հետ թեժ մարտերի է մասնակցել Քարվաճառում, վերջին անգամ զանգել է տանեցիներին սեպտեմբերի 29֊ին։ Եռօրյա թեժ մարտերից հետո, անառիկ պահելով Օմարի դիրքը անմահացել է հերոսաբար ու դարձել հավերժի ճամփորդ։ Հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ... ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում