«Полковник Кудасов нищий». Ալեն Սիմոնյանը ռուսական կինոն հիշեց

Ներքաղաքական

Մի հատ լավ կինո կա՝ «Ռուսական կայսրության թագը», որ գալիս, ասում է. «Полковник Кудасов нищий»: Հիմա այսօրվա ընդդիմությունը нищий է։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Ժողովուրդ, կներեք, բայց քաղաքական առումով դուք սպառվել եք, որովհետև ես լսում էի ձեր բոլորի ելույթը և քաղաքական ելույթ գոյություն չունի։ Նույն բաները արդեն հինգ տարի է ասում եք և ցավոք սրտի, թե ի ուրախություն, սպառվել է ձեր խոսույթը և դուք օրակարգը այլևս չեք թելադրում, չեք ձևավորում և չեք էլ կարողանալու ձևավորել։

Պարոն Մամիջանյանն ինչ-որ առաջարկություն արեց համաներման հետ կապված։ Ես որքան հասկանում եմ, դրա կարևորությունը պայմանավորված է նրանով, որ ենթադրվում է, որ եթե համաներում լինի, որոշ իրենց նախկին գործընկերներ կարող են ընկնել այդ համաներման տակ։ Եթե առաջարկը դրան է վերաբերվում, պատասխանը ես ինձ իրավունք կվերապահեմ, ասեմ ոչ, չի լինելու տենց համաներում»,–ասաց նա։

Այնուհետեւ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին՝ Սիմոնյանը շարունակեց. «Ելույթ ունեցա զուտ տիկին Խամոյանին պատասխանելու համար, որովհետև տիկին Խամոյանը պատմեց պարոն Աջապահյանի նամակի մասին, բայց մինչև վերջ չկարդաց նրա նամակը, ես կվերջացնեմ Աջապահյանի նամակը, որը նա գրել է»։ Աջա ԱԺ նախագահն ընթերցեց այն. «Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության։ Բագրատ Սրբազանի մասին է խոսքը։ Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել, հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը, այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ Սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան։ Հայրենիքի փրկությունը դա է, դա է պահանջում, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն, հայրենիքի փրկության մասին, չեն մտածում։ Իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահելու մասին»։

Բա որ գնում եք այցելության, այս մարդու ասածը ինչի՞ չեք ասում, նեղության մեջ է այս մարդը: Իհարկե իրավունք ունի կարծիք հայտնելու, և կրկին ու կրկին, ես անկեղծ, չգիտեմ, շուտով ընտրություններ են մի ութ ամսից, դուք մտածե՞լ եք ինչ խոսույթով եք գնալու, ես գիտեմ, որ ինչ-որ բաներ կան, խոսակցություններ կան, մարդիկ ինչ-որ խմբեր են տեղափոխվում, Դաշնակցությունը առանձին է գնալու, ինչ-որ խումբ առանձին է գնալու, ինչ-որ մարդիկ կուսակցություն են թազա մտնելու։ Խնդիրը կուսակցությունը և մարդը չի ամենևին, խնդիրը խոսույթն է, ձեր խոսույթը, որը դուք այսօր ունեք, չկա այլևս և օրակարգային չէ։ Մտածեք դրա մասին, որովհետև ես շատ ուզում եմ, որ հաջորդ Ազգային Ժողովում մենք ունենանք նորմալ ընդիմություն»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում