Քարնեգի կենտրոնը գնահատել է «Թրամփի երթուղի» նախագծի իրականացման հնարավոր դժվարությունները

Միջազգային

Քարնեգի կենտրոնը մեկնաբանել է այն դժվարությունները, որոնք կարող են առաջանալ Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերի, մասնավորապես՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» (TRIPP) ստեղծման իրականացման գործում։

 

Հարավային Կովկասի հակամարտությունների վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի հեղինակած հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ նախագծի իրական աշխատանքի համար դեռ շատ հարցեր պետք է քննարկվեն։

 

Մասնագետը հիշեցրել է, որ Հայաստանի տարածքով անցնող երթուղու գործունեության Բաքվի պայմանն ադրբեջանցիների և հայերի միջև անմիջական ֆիզիկական շփման բացակայությունն է, մինչդեռ Երևանը պնդում է ճանապարհի վրա վերահսկողությունը պահպանելու մասին՝ ներառյալ տարանցիկ վճարների գանձումը և միջնորդի միջոցով անձնագրային ստուգումների անցկացումը։

 

«Երթուղու իրական շահագործման դեպքում այս պայմաններին համապատասխանելը հեշտ չի լինի։ Օրինակ՝ հայկական հատվածում՝ վթարի դեպքում, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի վարորդին օգնություն կցուցաբերեն հայ բժիշկները, իսկ միջադեպի հետաքննությունը կպահանջի հայկական ոստիկանության և նույնիսկ դատավորների մասնակցությունը։ Հայերին ամերիկացիներով փոխարինել բոլոր առումներով պարզապես անհնար կլինի»,- ասվում է հոդվածի մեջ։

 

Նշվում է, որ նման հարցերը կդառնան ամենաբարդ պայմանավորվածության առարկա։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե որքանո՞վ է Միացյալ Նահանգները պատրաստ ներդրումներ կատարել այս նախագծում։

 

Մասնագետը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս դժվարանում է հիշել նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի անունները։

 

Հոդվածում նաև նշվում է նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ֆինանսավորման խնդիրը, քանի որ Հայաստանով անցնող երթուղու լիարժեք գործունեության համար անհրաժեշտ կլինեն լայնածավալ աշխատանքներ։ Նշվում է, որ Հայաստանը նախկինում քննարկել էր այդ ծախսերը ԵՄ երաշխիքներով արտոնյալ վարկով վճարելու հնարավորությունը, սակայն այժմ Բրյուսելը բանակցություններում կորցրել է իր կենտրոնական դերը, և Վաշինգտոնը չի ցանկանում իր գործողությունները համակարգել եվրոպացի պաշտոնյաների հետ։

 

Չնայած ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել նախագծերին՝ դեռևս ֆինանսավորման վերաբերյալ որևէ կոնկրետ պարտավորություն չկա։ Որպես մեկ այլ գործոն՝ նշվում է Թուրքիայի դիրքորոշումը։ Լրատվականի խնդմամբ՝ եթե հայ-թուրքական հարաբերությունները չմեղմանան, «տարանցիկ ճանապարհով հաշտեցման» գաղափարը թերի կլինի։

 

«Ադրբեջանը կստանա Նախիջևան տանող և դրանով Թուրքիա գնացող ամենակարճ ճանապարհը, մինչդեռ Հայաստանը ռիսկի է դիմում մնալ առանց որևէ դիվիդենտների՝ փակ սահմաններով, ամերիկյան միջնորդների վերահսկողության տակ գտնվող մեկ ճանապարհով և տարանցիկ նվազագույն եկամտով»,- ասվում է հրապարակման մեջ։

 

Միևնույն ժամանակ՝ հոդվածի հեղինակն ընդգծում է, որ, ամեն դեպքում, Վաշինգտոնում համաձայնագրերի ստորագրման արարողությունն «արդեն դարձել է հայ-ադրբեջանական հակամարտության պատմության մաս» և «ավելացրել է վստահությունը, որ Հարավային Կովկասում նոր պատերազմ չի լինի առնվազն առաջիկա ամիսներին, և գուցե նույնիսկ տարիներին»։ 

 

Աղբյուրը՝ armeniatoday.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում