Ռուսական բանակը կարող է գրավել Սլավյանսկ-Կրամատորսկ ագլոմերացիան «մոտ ապագայում». «Ազովի» սպա
ՄիջազգայինՌուսական բանակը կարող է գրավել Սլավյանսկ-Կրամատորսկ ագլոմերացիան «մոտ ապագայում»: Այս մասին գրում է Ուկրաինայի զինված ուժերի սպա, «Ազովի» զինյալ և Կիևի քաղաքային խորհրդի նախկին պատգամավոր Ալեքսանդր Արոնեցը
Նրա հիմնավորումներից մեկն է, որ ռուսական FPV անօդաչու թռչող սարքերը սկսել են հարվածել առաջնագծից 40-50 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին։ «Իզյում-Սլավյանսկ մայրուղում մի քանի օր տևած մեքենաների հարվածներից հետո հնարավոր է եղել համեմատաբար անվտանգ ճանապար գտնել Բարվենկովոյով։ Երեկ էլ թշնամին FPV անօդաչու թռչող սարքով մեքենա է հարվածել Բարվենկովո-Սլավյանսկ մայրուղում՝ մարտական շփման գծից մոտավորապես 40-50 կմ հեռավորության վրա։ (Պարզվում է, որ «մայր» անօդաչու թռչող սարքերը FPV-ներ են նետում թիկունքի խորքում): Ավելի հարավային այլ մայրուղիներ եւս արդեն կրակի են ենթարկվել», - գրում է Արոնեցը։
«Կրամատորսկի ագլոմերացիայի լոգիստիկայի կտրումը Դոնբասի լիակատար գրավման ճանապարհի կեսն էլ չէ, շատ ավելին է... Մենք պետք է արդեն արձագանքենք։ Հակառակ դեպքում, Կրամատորսկի, Սլավյանսկայայի, Դրուժկովկայի և Կոնստանտինովկայի կորուստը մոտ ապագայի հարց է»,- բողոքում է նեոնացիստը։

