«Ժողովուրդ». 3 տարի. քաղաքական իշխանությունը ամեն գնով գեներալ Արզումանյանին պահում է կալանքի տակ
Միջազգային«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին լրացավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի կալանավորման 3 տարին, ու քաղաքական իշխանությունը ամեն գնով գեներալ Արզումանյանին պահում է կալանքի տակ: Արզումանյանը թերեւս միակ Արցախցի նախկին պաշտոնյան է, որին 3 տարի պահում են բանտում, իսկ ահա նախկին մյուս պաշտոնյաները շուրջ 2 տարի է կալանքի տակ են Բաքվի դատարանում։
Ըստ հաղորդագրության՝ Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը, այդ թվում՝ 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
49-ամյա Արզումանյանը պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը գրեթե մեկ տարի անց ազատվեց պաշտոնից, ապա նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական, որից հետո նրան կալանավորեցին ու մինչ օրս պատժում են պահելով կալանքի տակ։ Միքայել Արզումանյանի նիստերը ընթանում են դռնփակ, ու որեւէ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում դատարանի դռների ներսում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հ.Գ.- Իհարկե, Միքայել Արզումանյանի այս «դատավարության» «զավերշտալի» կողմն էլ կա: Նրան մեղադրում են Շուշին լավ չպաշտպանելու դեմ: Այն նույն Շուշին, որը Նիկոլը հռչակել է Ադրբեջանի մաս: Այսինքն, Արզումանյանը մեղադրվում է, թե լավ չի պաշտպանել «Ադրբեջանի մասը»: Բայց չէ՞ որ եթե անգամ «Ադրբեջանի տարածքում» Արզումանյանն ինչ-որ բան է արել, դրա համար կարող է պատասխան պահանջել միայն Բաքուն: Ու նույնքան «զավեշտ» է այն, որ երեք տարի այդ հասարակ գործը դատարևանը քննում է, ու վերջը դեռ չի երեւում: Իսկ իրականում հասկանալի է. Միքայել Արզումանյանն այս պահին Հայաստանում գտնվող այն քիչ մարդկանցից մեկն է, ով կարող է բոլոր մանրամասներով պատմել, թե ինչ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ, այդ թվում, թե իրականում ինչ խոշոր դավաճանություններ հայկական ուժերին հասցրեցին պարտության: Ուրեմն, նա պետք է մնա բանտում: Այնպես, ինչպես մյուս տեղեկացվածներին Ալիեւն է պահում իր բանտում:

