«ԲՈԼՈՐ ԵՐԵՔ ՄՐՑԱԿԻՑՆԵՐՍ ԷԼ ՇԱՏ ՓՈՐՁԱՌՈՒ, ՏԻՏՂՈՍԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐ ԷԻՆ».ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Սպորտ

Վերջերս Չինաստանի Չենգդու քաղաքում կայացած «Համաշխարհային խաղեր 2025» մրցաշարի մարտական սամբո մարզաձևում փայլուն է հանդես եկել ու ոսկե մեդալի արժանացել Արցախցի անվանի մարզիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Աշխարհի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ։ Նա արժանացել է նաև այս մրցաշարի «Լավագույն մարզիկ» կոչմանը։ Նշենք, որ սա մեր երկրի հավաքականի կողմից նվաճած միակ մեդալն է այս մրցաշարում։ Մեր երկիրը ներկայացել է 5 մարզիկով։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Արման։Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի, ինչպես նաև լավագույն մարզիկ ճանաչվելու կապակցությամբ։ Ինչպես ստացվեց։ - Շնորհակալ եմ։ Հանդես եկա 98 կգ քաշային կարգում։ Երեք գոտեմարտ եմ անցկացրել։ Բոլոր երեք մրցակիցներս էլ շատ փորձառու, տիտղոսակիր մարզիկներ էին։ Մեկնարկային գոտեմարտի ժամանակ մրցակիցս ազգությամբ ուկրաինացի մարզիկն էր, նա Աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Նրան հաղթելուց հետո կիսաեզրափակչում պարտության մատնեցի Կամերունի ներկայացուցչին. նա ևս Աշխարհի կրկնակի չեմպիոն է, նրան պարտվել էի նախորդ մրցաշարերի ժամանակ։ Եզրափակչում էլ ռուս մրցակցիս եմ հաղթել, նա Եվրոպայի ու Աշխարհի գավաթի չեմպիոն է։ Այդպես արժանացա ոսկե մեդալի ու նաև ճանաչվեցի որպես լավագույն մարզիկ այս մրցաշարի։ - Արման, իսկ որ գոտեմարտն առավել բարդ տրվեց։

- Անկեղծ ասած, բոլոր երեք գոտեմարտերն էլ բարդ անցան, քանի որ երեք մրցակիցներս էլ շատ ուժեղ, տիտղոսակիր մարզիկներ էին, սակայն ես կարողացա առավել ուժեղ գտնվել նրանցից։ Նշեմ, որ այսպիսի մասշտաբով կազմակերպվող մրցաշարերին կարող են մասնակցել միայն վարկանիշային միավորներ վաստակած մարզիկները։ Սամբո մարզաձևը առաջին անգամ էր ընդգրկվել Համաշխարհային խաղերի ծրագրում, սա նշանակում է, որ շատ մեծ հույսեր կան, որ ՄՕԿ-ը կարող է մարզաձևն ընդգրկել, հաստատել Օլիմպիական խաղերի ծրագրում, և 2028 թվականին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերին կկարողանանք մասնակցել։ Համաշխարհային խաղերը ևս կայանում են 4 տարին մեկ անգամ, ՕԽ -ի նման։ Հաջորդը կլինի 2029-ին։ - Իսկ կարող ես առանձնացնել քո հիշարժան նվաճումներից որևէ մեկը։

- Ճիշտն ասած, սպորտում ցանկացած նվաճում կարելի է առանձնացնել որպես փորձի ավելացման և նոր ձեռքբերման օրինակ։ Համաշխարհային խաղերից առաջ, հուլիսին ՌԴ Կրասնոդար քաղաքում կայացած «Սամբոյի Գրան Պրի» միջազգային մրցաշարում արծաթե մեդալ եմ նվաճել, բոլոր մրցակիցներս ռուս էին։ Ամենաբարդը կիսաեզրափակիչն էր, քանի որ ունքի պատռվածք էի ստացել, բայց կարողացա այդ վիճակում հաղթել մրցակցիս։

- Շնորհակալություն, Արման, մեզ ժամանակ տրամադրելու, հաճելի զրույցի համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։

- Շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում