3 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
ՍպորտՌԴ Չիտա քաղաքում ընթացող Բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում է 19 երկրի ներկայացուցիչ 3 հայ բռնցքամարտիկ հաղթանակով են մեկնարկել։ 60 կգ քաշային կաշվե ձեռնոցի մարտիկ ՏԻԳՐԱՆ ՄԱԿԻՉՅԱՆԸ հաղթել է Լիբիայի ներկայացուցիչ Սաիդ Ռավային, 67 կգ քաշային ԱՐԳԻՇՏԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ ուժեղ էր սերբ Վաշյո Դուրդևիչից, իսկ 75 կգ քաշային ՍԱՄՎԵԼ ՍԻՐԱՄԱՐԳՅԱՆԸ պարտության մատնեց ղազախ Զանդոս Ալպիսբանին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

