«Ստիպված եմ դիմել Արթուր Հովհաննիսյանի մայրիկին․ ձեր որդուն բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով խոսել»․ Թագուհի Թովմասյան

Ներքաղաքական

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն արձագանքել է իր հասցեին ՔՊ-կան Արթուր Հովհաննիսյանի արած անպարկեշտ արտահայտություններին։ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես,  գրել է․

«ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դաստիարակությամբ զբաղվելու ժամանակն արդեն վաղուց անցել է։ Բայց ես ստիպված եմ դիմել իր մայրիկին․

տիկի՛ն Հովհաննիսյան, նստե՛ք ձեր որդու հետ և բացատրեք, որ չի՛ կարելի կնոջ մասին այդպիսի բառապաշարով ու բովանդակությամբ խոսել։ Հասկացրե՛ք նրան, որ ընտանիք ունեցող մարդու համար դա անպատվություն է։ Որպես մայր արեք դա...

Իսկ թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի մասին՝ միայն հետևյալը. նա ոչ միայն քաղաքական մշակույթի բացակայության մարմնավորումն է, այլ նաև՝ անպատասխանատվության։

Դատարաններում բազմիցս ապացուցվել է, որ նա դատավճռով հաստատված զրպարտիչ է։ Եվ ես վստահեցնում եմ՝ իր հնչեցրած ամեն ստի համար նա պատասխան է տալու։ Իրենով կզբաղվեն իրավաբանները։

Ես Հյուսիսային պողոտայում տուն չունեմ։

Ես 4 տուն չունեմ: Ինչ ունեմ, հայտարարագրված է, տասնյակ տարիներ առաջ հիփոթեքով գնված:

Նրա տարածած ստերը պետք է դադարեն թունավորել հասարակական դաշտը։

Խորհրդարանը պիտի ազատ լինի խուլիգանությունից, ստից և անհիմն մեղադրանքներից»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում