Ժաննա Անդրեասյանը Իրանի կրթության և դաստիարակության նախարարի հետ է հանդիպել

Հասարակություն

ԿԳՄՍՆ-ից հաղոդագրություն են տարածել․   

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն այցը եզրափակել է ԻԻՀ կրթության և դաստիարակության նախարար Ալիռեզա Քազեմիի հետ հանդիպմամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը, ՀՀ պատվիրակության մյուս անդամները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հագեցած օրակարգի ապահովման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ համագործակցությունը: ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի և նրա գլխավորած պատվիրակության՝ ավելի վաղ Հայաստան կատարած այցը  երկու բարեկամ պետությունների կապերի ամրապնդման ու փոխհամագործակցության զարգացման խթան է հանդիսացել: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստան-Իրան ռազմավարական գործընկերության շրջանակում կրթության ոլորտի փոխգործակցությունն առանցքային նշանակություն ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակում ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցման զարգացմանը վերաբերող հարցեր: Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև Իրանի հանրակրթական դպրոցներում հայերենի ուսուցման հնարավորությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ինչպես ուսումնական նյութերի տրամադրման, այնպես էլ ուսուցիչների վերապատրաստման հարցում: Այս համատեքստում կարևորվել է իրանահայ համայնքի կարևոր դերակատարումը:

ԻԻՀ կրթության և դաստիարակության նախարար Ալիռեզա Քազեմին, ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության այցը, կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել պարսկերենի ուսուցման շուրջ գործադրվող ջանքերի համար:

Ալիռեզա Քազեմին փոխանցել է իրանական կողմի հետաքրքրվածությունը Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման ուղղությամբ՝ այն դիտարկելով որպես նորարարական մոդել կրթության ոլորտում։

Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության հայաստանյան փորձը, ինչպես նաև դպրոցականների շրջանում ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի խրախուսման ուղղությամբ կազմակերպվող մրցաշարերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջին մասնագիտական և արհեստագործական կրթության ուղղությամբ համագործակցության հեռանկարներին:

Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում