Որերորդ անգամն է՝ ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ՀՀ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»

Ներքաղաքական

Արման Թաթոյանի նշած խնդիրները իրապես ակտուալ են․ որերորդ անգամն է՝ ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ՀՀ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»։ Այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Օրեր առաջ Արման Թաթոյանի գրառումը «Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգի և դրանով պայմանավորված որոշ քայլերի մասին բուռն քննարկումների առիթ դարձավ, որի հետևանքով իշխանական որոշ ներկայացուցիչներ ամենատգեղ բառապաշարով սկսեցին թիրախավորել Թաթոյանին։ Թաթոյանի բարձրացրած թեմային անդրադարձել է նաև ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը՝ կադրեր ցուցադրելով և ևս մեկ անգամ ապացուցելով, որ նախկին ՄԻՊ-ի նշած խնդիրները իրապես ակտուալ են։ Նրանք ինչ-որ թղթեր են շրջանառում, ինչ-որ «վերադարձի» հայեցակարգեր մշակում՝ այդ ամենը իրականացնելով պետական հովանավորությամբ։

Այս թեման ինձ ևս քաջածանոթ է. ինքս մանրամասն հետազոտություն եմ իրականացրել՝ ցույց տալով, որ ՀՀ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» անունով կոչելը հստակ զավթողական կոնցեպտ է և արդեն ներառվել է կրթական համակարգում։

Սա զրոյից ստեղծված, առանց որևէ պատմական հիմքի տերմին է, որը Իլհամ Ալիևը շրջանառության մեջ է դրել 2022 թվականի դեկտեմբերի 24-ից ի վեր՝ հայտարարելով.

«Ներկայիս Հայաստանը մեր հողն է… Ե՞րբ է հայ ժողովուրդը տեղափոխվել մեր հողեր։ Սա բոլորս հիանալի գիտենք։ Ե՞րբ են նրանք տեղափոխվել Ղարաբաղ։ Ե՞րբ են տեղափոխվել Զանգեզուր։ Ո՞ւմ կողմից են դրանք փոխանցվել. ինչպես և ինչ նպատակով։ Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Նրանք երբեք պետություն չեն ունեցել այս տարածքում՝ Հարավային Կովկասում… Ուստի մենք պետք է այս փաստերը ներկայացնենք կենտրոնացված և կազմակերպված, ճիշտ ձևով։ Եվ ես վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք»։

Հիմա՝ սրա դեմ կազմակերպված պայքարելու և սրա վերաբերյալ հստակ ու աներկբա քաղաքական գնահատականներ հնչեցնելու փոխարեն, ՀՀ իշխանությունները ոչ միայն կոծկում ու թաքցնում են այս վտանգավոր զավթողական հայեցակարգը, այլ՝ ավելին՝ թիրախավորում են բոլոր այն մարդկանց ու մասնագետներին, որոնք փաստերով ցույց են տալիս ռիսկերը։ Այստեղ ոչ տագնապ սերմանելու խնդիր կա, ոչ էլ եղածը ուռճացնելու։ Կա պարզ բան՝ զուգահեռ իրականության մեջ մշակվում է ՀՀ-ի դեմ ուղղված զավթողական ծրագիր։

Դա արվում է բաց, անթաքույց, և դրա դեմ կարելի է պայքարել, ավելին՝ պետք է ուղղել հենց Ադրբեջանի դեմ։ Բայց դրա փոխարեն այդ ամենը կամ կոծկվում է, կամ անհարկի ու տգետ համեմատության մեջ է դրվում Արցախի թեմայի հետ՝ դրանով իսկ միս ու արյուն տալով զրոյից ստեղծված այս զավթողական հայեցակարգին։ Սա է խորքային խնդիրը՝ պատշաճ ու կազմակերպված աշխատանք չի իրականացվում այս ամենը կանխելու համար։ Իսկ սա արդեն որերորդ անգամն է, որ ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը ՀՀ տարածքը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Հ1-ի եթերում դեռ որոշ «փորձագետներ» քարոզում են, թե այդ թեման փակվել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո։

Լավ, ո՞րքան կարելի է կեղծիքի մեջ ապրել ու համոզել, որ դա իրականություն է։ Եթե իրողությունը տեսնես ու ընկալես, դրա դեմ պայքարը շատ ավելի դյուրին ու արդյունավետ կլինի։ Ինքնախաբեությունը այս հարցի ամենավատ լուծումն է»,-գրել է նա։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում