Շնորհակալ ենք, որ թերթը դարձել է կամուրջ մերօրյա օբյեկտիվ փաստաբանի եւ քաղաքացու երկխոսության համար. Ընթերցողները հայտնի փաստաբանի մասին
Իրավական«Իրավունքը» շարունակում է շարքային քաղաքացիներից, մեր մշտական ընթերցողներից ստանալ տարբեր գնահատականներ, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կարծիքներ այս կամ այն իրադարձության , ինչպես նաեւ քաղաքական եւ իրավական դաշտում իրենց ուրույն հետքը թողած անհատների վերաբերյալ ։ Նախորդ շաբաթ խմբագրությունը ստացել մի քանի զանգեր մեր ընթերցողներից, ովքեր իրենց երախտիքի խոսքն էին հղում «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար Լեվոն Բաղդասարյանին. իսկ խմբագրությանը շնորհակալություն հայտնում հայտնի իրավապաշտպանի տեսակետները լուսաբանելու համար։ «Միշտ սթափ, միշտ օբյեկտիվ խոսքի համար ենք շնորհակալ Լեվոն Սոխակիչին, շնորհակալ ենք, որ թերթը դարձել է կամուրջ մերօրյա օբյեկտիվ փաստաբանի եւ քաղաքացու երկխոսության համար»,-նման դիտարկումով կիսվեց խմբագրություն զանգահարած, հավատարիմ ընթերցող ներկայացած տղամարդը։

