Չախալյանը մտադիր է հայց ներկայացնել Վրաստանի դատարան՝ ընդդեմ Սահակաշվիլու. Զազա Դավիթայա
ՆերքաղաքականՎրաստանի ազգային քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ ԶԱԶԱ ԴԱՎԻԹԱՅԱՆ անդրադարձել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին:
«Հարազատներից նամակ ստացա, որ հայաստանյան բանտերից մեկում է Փաշինյանի ռեժիմի քաղաքական բանտարկյալ Վահագն Չախալյանը՝ հայ ազգային, սահմանադրական ու հակալիբերալ-հակաֆաշիստական շարժման առանցքային գործիչներից մեկը, ով ժամանակին եղել է նաեւ քաղաքական բանտարկյալ Վրաստանում՝ Սահակաշվիլու ռեժիմի օրոք։
Չախալյանն արցախյան պատերազմի մասնակից է, ավանդապաշտ կենսակերպի հետեւորդ եւ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ, մեղադրվում է Փաշինյանի ռեժիմի կողմից՝ զինված հեղաշրջման փորձի հիմքով՝ զավթման թեզի շրջանակներում։
«Զազա ջան, Փաշինյանը քաղաքականության մեջ Սահակաշվիլու երկվորյակն է՝ նույն կլոունը, ազգադավը, Արեւմուտքի մարիոնետն ու լիբերալ ֆաշիստը», - ասում էր ինձ Վահագնը։
Տեղեկացա, որ Չախալյանը մտադիր է հայց ներկայացնել Վրաստանի դատարան՝ Սահակաշվիլու կողմից իրեն հասցված զրպարտությունների համար, պահանջելով նաեւ օրինականորեն մաքրել իր անունը՝ իրավական դաշտում։
Վահագն Չախալյանը մեծ հեղինակություն ունի թե՛ Հայաստանում, թե՛ Ջավախքում։ Նա բացահայտ պայքարում է լիբերալիզմի դեմ, որն իր դրսեւորումն է գտել ֆաշիզմի միջոցով։ Նա անկեղծորեն սիրում է թե՛ հայ, թե՛ վրացի ժողովուրդներին՝ Հայաստանն ու Վրաստանը համարելով իր հայրենիքը։
Ծնվել ու մեծացել է Ախալքալաքում։ Նրա կինը վրացուհի է, իսկ երեխաները՝ կիսով չափ հայ, կիսով չափ վրացի։ Նա նաեւ հրաշալի տիրապետում է վրացերենին։
Իր ժամանակ Սահակաշվիլին փորձել էր նրան մեղադրել սեպարատիզմի մեջ, ինչը լիովին աբսուրդ էր․ Չախալյանը երբեք չի գործել վրացի ժողովրդի դեմ, այլ պայքարել է միայն ռեժիմի անարդարության դեմ։
Այսպիսով, Սահմանադրական (կոնսերվատիվ), ազգային-պահպանողական հանրության անունից հայտնում եմ իմ լիակատար համերաշխությունը Փաշինյանի լիբերալ-ֆաշիստական ռեժիմի կողմից բանտարկված քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին։ Ազատությո՜ւն Վահագն Չախալյանին։
Հավելեմ՝ շատերը գուցե չգիտեն, որ Վահագն Չախալյանը Հայաստանի եւ Վրաստանի սպորտի վարպետ է։ Մինչեւ 2004 թվականը նա ակտիվորեն զբաղվել է պրոֆեսիոնալ սպորտով՝ մասնավորապես առմլեսլինգով ու բոդիբիլդինգով։ Նա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի փոխչեմպիոն, երկրորդ անգամ՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, ինչպես նաեւ Հայաստանի չեմպիոն։ Ես ճանաչում եմ Վահագն Չախալյանին 2012 թվականից եւ նրա կողմից Հայաստանում կամ հայ ժողովրդի դեմ որեւէ բացասական քայլ չեմ հիշում։ Հավատում եմ՝ նա կհաղթահարի այս փորձությունը, կազատվի բանտից եւ կդառնա ամուր կամուրջ հայ եւ վրացի (Սամցխե-Ջավախք) ազգերի ու հասարակությունների միջեւ», - ընդգծել է նա:
Նշենք, որ Զազա Դավիթայայի հրապարակումը լայն արձագանք է ստացել Վրաստանում՝ ազգային ուժերի ու քրիստոնյա հանրության շրջանում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

