«Ֆուտբոլի ֆեդերացիան պետք է վերահսկվի հատուկ մարմինների կողմից» . Ալբերտ Մովսիսյան

Հասարակություն

Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսերի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակն անտարբեր չի թողել հայ հասարակությանը, ինչպես նաեւ շատ քաղաքական գործիչների: Բանն այն է, որ տոմսերը վերավաճառվել է միաժամանակ մի քանի մարդկանց (3-5 հոգու)։ Հատկանշական է, որ տոմսերի գները արհեստականորեն բարձրացվել է 10 անգամ:
Այս իրավիճակին անդրադարձել է նաեւ Երեւանի ավագանու անդամ, «Արդար Խոսք» կուսակցության նախագահ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, ում հետ էլ զրուցեց «Իրավունք»-ը:

— Սա առաջին դեպքը չէ, երբ նման խնդրի առաջ է կանգնում թե՛ ֆուտբոլասեր հասարակությունը եւ թե՛ այն մարդիկ, ովքեր փորձում են ճանաչված որեւիցե երգչի համերգի տոմս  ձեռք բերել: Վերջապես նմանատիպ խնդիրների լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

— Լուծումը պետք է տա համապատասխան մարմինը: Պետք է լինեն աչալուրջ՝ նմանատիպ բողոքների նկատմամբ, այսինքն՝ պետք է կատարվի խիստ վերահսկողություն, որպեսզի նմանօրինակ խնդիրներ չառաջանան: Չի բացառվում, որ այս ամենը եկել է ֆեդերացիայից եւ նրան կից այլ կառույցներից: Հետեւաբար, անգամ ֆեդերացիան պետք է վերահսկվի: Իմ կոչն է հետագայի համար նաեւ, որպեսզի ուշադրություն դարձնեն եւ քաղաքացիներին խնդրի առաջ չկանգնեցնեն: Ինչպես նաեւ տոմսերի առուվաճառքին պետք է հետեւեն եւ գները վերահսկվեն: Այն, ինչ մենք տեսանք Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, դա անընդունելի է առնվազն իմ համար:

— Այսինքն, հնարավո՞ր եք համարում, որ երբեւէ այս խնդիրը կստանա վերջնական լուծում՝ հօգուտ հանդիսատեսի:

— Իհարկե, հնարավոր է: Ցանկության դեպքում կարող են ամենը վերահսկել, եւ դա կարող է իրագործել ֆեդերացիան՝ վերահսկող մարմինների հետ միասին: Այս խնդրին կարող են ներգրավված լինել նաեւ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները կամ այլ մարմիններ: Իսկ անտարբերության մատնելով՝ խնդիրները միշտ էլ շարունակելու են լինել, ինչպես տեսնում ենք հիմա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում