Հակոբ Ղազանչյանը երկար դադարից հետո վերադարձել է բեմ

Մշակութային

Սեր, բաժանում, լռություն ու չասված խոսքեր… Նրանք մեծացան միասին, բայց տարիները բաժանեցին։ Հարազատ մարդու կորուստը թողեց լռություն, իսկ սերը մնաց չասված։ Դրամա՝ երկու հոգու ու մի ամբողջ անցյալի մասին: Այս մասին է դրամատուրգ, սցենարիստ, երգահան Քրիստ Մանարյանի «5 Կանգառ»-ը, ինչն այնքան հուզեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻՆ, որ ոչ միայն բեմադրեց այն, այլ նաեւ դարձավ գլխավոր դերակատարը՝ կնոջ՝ դերասանուհի Լարիսա Ղեւոնդյանի հետ:

Այո՛, Պարոնյան թատրոնն իր 84-րդ թատերաշրջանը մեկնարկեց աննախադեպ պրեմիերայով. այս անգամ ոչ թե բեմադրիչի աթոռին, այլ բեմում էր Հակոբ Ղազանչյանը ու ոչ միայն խաղում էր, այլեւ երգում եւ նվագում: Նրան միայն 80-ականների վերջին է հանդիսատեսը տեսել բեմում, այն էլ ոչ երեւանյան, այլ Գյումրիում ու Կապանում, ինչի մասին էլ ծավալվեց մեր զրույցը նրա հետ՝ առաջնախաղից հետո:

«ՎԱՂՈՒՑ ԻՆՁ ՀԵՏ ՉԷՐ ՊԱՏԱՀԵԼ, ՈՐ ԵՍ ԿԱՐԴԱԼՈՒՑ ԼՈՒՐՋ ՀՈՒԶՎԵՄ»

— Պարոն Ղազանչյան, ինչպե՞ս ստացվեց, որ այսքան տարիների դադարից հետո որոշեցիք վերադառնալ բեմ։

— Պիեսի պատմությունը շատ հետաքրքիր ստացվեց։ Քրիստ Մանարյանը հաճախ էր գալիս թատրոն՝ իր հեղինակած «Երեւան 20 24» ներկայացման փորձերին մասնակցելու համար։ Մի օր ասաց՝ մի պիես է մտածել, բայց ինձ է պատկերացնում այդ դերում։ Սկզբում հումորով ընդունեցի՝ մտածեցի՝ մարդ է էլի, ոգեւորվել, խոսում է։ Բայց հետո էլի խոսեց այդ մասին: Դե ես էլ ասացի՝ լավ, արագ ավարտիր, բեր տեսնենք, մեկը կխաղա, պարտադիր չէ, որ ես լինեմ։

Բերեց պիեսը, կարդացի, ու ես անկեղծորեն պիտի ասեմ՝ վաղուց ինձ հետ նման բան չէր պատահել, որ ընթերցելիս այդքան լուրջ հուզվեմ… Ասացի՝ Քրիստ, վերջ, վերադառնում ենք բեմ: Եվ այդպես էլ եղավ։ Քրիստին չասեք, բայց ես այս պիեսը համարում եմ նրա նոր ու լուրջ ստեղծագործական թռիչքը։ Իմ կարծիքով՝ հզոր գործ է գրել, շատ զիլ պիես է:

— Հե՞շտ է համատեղել բեմադրիչի եւ դերասանի աշխատանքը՝ այն էլ, երբ խաղընկերը Ձեր կինն է։

— Իրականում՝ շատ դժվար է։ Ես Կապանում եւ Գյումրիում խաղում էի բեմում, երբ ղեկավարում էի այդ թատրոնները։ Բայց երբ վերադարձանք Երեւան, որոշեցի բեմից հետ կանգնել, որովհետեւ դա շատ բարդ աշխատանք է։ Շատ քիչ ռեժիսորներ գիտեմ, ովքեր կարողացել են հաջողությամբ համատեղել բեմադրիչի ու դերասանի գործը։ Օրինակ՝ Խորեն Աբրահամյանը, Օլեգ Եֆրեմովը… Խորեն Աբրահամյանի դեպքում դա մոնոներկայացում էր՝ շրջապատող կերպարները նրան աջակցող ֆոն էին, իսկ իր ուժեղ դերասանական խաղը նպաստում էր դրան:

Գյումրիում ես երկու դեր եմ խաղացել, երկուսում էլ պատրաստի ներկայացումներում ուրիշ դերասանի փոխարեն եմ բեմ բարձրացել։ Այդ դեպքում հեշտ էր՝ ներկայացումն արդեն պատրաստ էր։ Իսկ հիմա՝ երկու դերակատարով, թեպետ էլի հեշտ էր, բայց միեւնույն ժամանակ՝ պատասխանատվությունը մեծ էր։

— Այս ներկայացումը բացառություն կլինի՞, թե կարող ենք ակնկալել Ձեզ կրկին տեսնել բեմում։

— Չգիտեմ… Այնպես չէ, որ ուշքս գնում է: Չեմ կարող ասել, որ բեմ վերադառնալու մեծ ցանկություն ունեմ, ուղղակի այս դերը շատ հավանեցի։ Տպավորություն էր, թե իմ մասին է գրված։ Չնայած՝ պիեսում ոչ մի տող չի համընկնում իմ կենսագրության հետ։ Ներքին զգացողությունն այնպիսին էր, որ, կարծես, ես եմ պատմում իմ կյանքը։

Ի՞նչ կլինի հետագայում՝ չեմ կարող ասել։ Եթե այսպիսի առիթ էլի լինի, գուցե մտածեմ:

— Դերասաններն ու հանդիսատեսը տեղավորվել էին բեմում եւ ստեղծվել էր բավական մտերմիկ միջավայր: Ի՞նչ կասեք ներկայացման այս ձեւաչափի ընտրության մասին:

— Ներկայացման առաջնախաղը նախատեսված էր փոքր դահլիճի համար: Բայց հետո գաղափար առաջացավ՝ օգտագործել էկրանային լուծումներ, արդյունքում որոշեցինք այն տեղափոխել մեծ բեմ:

— Ներկայացման ավարտին ինտրիգ կար։ Անհամբերությամբ սպասում էինք, թե բեմում ո՞ւմ հետ եք «դավաճանելու» Ձեր կնոջը: Առանց փակագծերը բացելու՝ կասե՞ք, Սոֆին եկա՞վ…

— Դա Քրիստ Մանարյանի մտածած տարբերակն էր։ Չնայած ես մի քանի այլ տարբերակներ էլ ունեի, բայց չցանկացա հակառակվել հեղինակին։

— Ներկայացումը մշտական խաղացանկում կլինի՞։

— Այո՛, սա խաղացանկային ներկայացում է։ Սեպտեմբերի 30-ին արդեն հաջորդ ներկայացումն է։ 

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ, ԱՅԼ ՇԱՏ ԱՆՁՆԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ ԷՐ»

Սցենարի հեղինակը՝ ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆԸ, այս պիեսով բեմական նոր էջ է բացում նաեւ իր համար։ Մեր զրույցում նա պատմեց՝ ինչպես ծնվեց ստեղծագործության գաղափարը, եւ ինչու հենց Հակոբ Ղազանչյանը դարձավ գլխավոր հերոսի միակ թեկնածուն։

«Արթուր Սահակյանի բեմադրած «Երեւան 20 24» ներկայացման փորձերի ժամանակ հաճախ էի լինում թատրոնում։ Մի օր էլ, երբ խոսում էինք Հակոբ Ղազանչյանի հետ, անկեղծորեն ասացի՝ այնքան կուզենայի քեզ համար ինչ-որ բան գրել։ Աչքերս բացել եմ՝ այս թատրոնի բեմի լուսի տակ, հայրս այստեղ է աշխատել, ու մի տեսակ ինձ համար սա «իմ թատրոնն» է», - պատմում է Մանարյանը։

Հետագայում այդ միտքը վերածվեց գրական տեքստի։ Քրիստը խոստովանում է՝ սցենարի նախնական տարբերակն ավելի ծանր էր՝ հագեցած մետաֆիզիկական ու հոգեբանական շերտերով։

«Ասեմ, որ նախնական տարբերակից բավականին փոփոխությունների է ենթարկվել պիեսը:  Այնտեղ շատ սուր պահեր կային, նույնիսկ այն աստիճան, որ հանդիսատեսը կարող է վախենար: Բայց ես այդպես էի մտածում։ Բայց Հակոբ Ղազանչյանն այն դարձրեց շատ ավելի մեղմ ու մարդկային։ Թեման շատերիս է առնչվում, իսկ մարդկանց մեծ մասը խուսափում է նման ցավալի զգացմունքների մասին խոսելուց», - ասում է հեղինակը։

Ի դեպ, Քրիստ Մանարյանը չբացեց փակագծերը, թե պիեսում արդյոք ամեն բան հորինված է։

«Միշտ գրում եմ այնպես, որ հետո ինքս էլ չկարողանամ տարբերել՝ որտեղ է հորինվածը, իսկ որտեղ՝ իրականը։ Այդ սահմանը միտումնավոր եմ մշուշում։ Սա այն դեպքն է, երբ ուզում էի ինքս էլ չկարողանայի հստակ ասել՝ ում մասին է այս պատմությունը»,- ընդգծում է նա։

Ինչ վերաբերում է Ղազանչյանի մեկնաբանությանը բեմում՝ Քրիստ Մանարյանը գոհ է, նույնիսկ՝ երջանիկ։

«Շատ դուր եկավ, որովհետեւ ես ինքս գուցե շատ էի ծանրացրել պիեսը։ Հակոբը կարողացավ այն ճիշտ չափով թեթեւացնել՝ չկորցնելով էմոցիոնալ խորությունը։ Այդ մոտեցումը հնարավոր դարձրեց, որ հանդիսատեսը կարողանա ավելի բաց սրտով ընդունել ներկայացման ուղերձը», - ասում է դրամատուրգը։

Քրիստ Մանարյանի համար այս թատրոնը մի տեղ է, որտեղ անցյալի հիշողությունները միախառնվում են ներկայի հնարավորություններին։ Նա խոստովանում է՝ կուզենար շարունակել համագործակցությունը։

«Եթե նման հնարավորություններ լինեն, մենք նորից կհամագործակցենք։ Ինձ համար սա ոչ միայն ստեղծագործական, այլ նաեւ շատ անձնական վերադարձ էր։ Հայրս այստեղ աշխատել է, եւ ինձ համար միշտ էլ երազանք է եղել այս բեմում տեսնել իմ գաղափարները կյանքի կոչված», - եզրափակում է նա։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=322184&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ