«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԲՐՈՆԶ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Սպորտ

Վերջերս Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդ, խոստումնալից ըմբիշ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻԿՅԱՆԸ։ Նա մեր հավաքականի միակ մարզիկն է, ում հաջողվել է մեդալ նվաճել այս առաջնությանը։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻԿՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Արման։ Շնորհավորում ենք այս նվաճման առթիվ, Աշխարհի առաջնությունում սա քո առաջին մեդալն էր։ Ինչպիսի զգացողություններ ունեցար։ - Շնորհակալ եմ։ Հանդես եկա 65 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում մրցակիցս Նոր Զելանդիայի ներկայացուցիչն էր, նրան կարողացա հաղթել վաղաժամ, բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով։ Երկրորդ գոտեմարտի ժամանակ, ափսոս 5։2 հաշվով զիջեցի ճապոնացի մրցակցիս։ Սփոփիչ գոտեմարտ անցկացրի Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշի հետ, 2։2 հաշվով կարողացա հաղթել նրան. սա ամենաբարդը ստացվեց։ Բրոնզե մեդալի համար պայքարում էլ 4։0 հաշվով պարտության մատնեցի ուկրաինացի ըմբիշին, ով շատ ուժեղ մրցակից է, Եվրոպայի փոխչեմպիոն է։ Քանի որ սա իմ առաջին մեդալն էր Աշխարհի առաջնությունում, ինձ մոտ աննկարագրելի զգացողություններ առաջացան։ Անկեղծ ասած, այս բրոնզե մեդալը կարծես ոսկե լիներ։ Սա շատ մեծ փորձ էր ինձ համար, որպեսզի հետագա մրցաշարերի ժամանակ կարողանամ էլ ավելի լավ հանդես գալ ու մեդալիս գույնը փոխել։

- Այնուամենայնիվ, միակ մարզիկն ես մեր հավաքականից, ում հաջողվեց մեդալ նվաճել այս Աշխարհի առաջնությունում։

- Ուրախ եմ, որ կարողացա նվաճել մեդալ, բայց լավ կլիներ, որ մեր մյուս ըմբիշները ևս կարողանային նվաճել մեդալ, ափսոս, ինչ - որ բան խանգարեց նրանց։ Նշեմ, որ մրցաշարից առաջ շատ լավ ուսումնամարզական հավաք ենք անցկացրել։

- Արման, որ տարիքից սկսեցիր զբաղվել սպորտով, տեղյակ եմ, որ եղբայրդ ևս ազատ ոճի ըմբշամարտիկ է։

- 6 տարեկանից եմ սկսել պարապել ազատ ոճի ըմբշամարտով։ Հիշում եմ, առաջին անգամ հայրս տարավ ինձ մարզադպրոց ու խորհուրդ տվեց պարապել այս մարզաձևով։ Եղբայրս Արմեն Մուսիկյանը ևս սկսեց պարապել, այդպես միասին պարապեցինք։ Եղբայրս հիմա ծառայում է Հայոց բանակում, ես ևս արդեն ծառայության մեջ եմ, ԲԿՄԱ - ում եմ։

- Արման, կա որևէ մարզիկ, որ հավանում ես նրա մարտաոճը։

- Դաղստանցի Ջամալովն է, նա Ուկրաինայի դրոշի ներքո է հանդես գալիս։

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է նաև Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդների հավաքականի գլխավոր մարզիչ ԱՎԵՏԻՔ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։

- Պարոն Վարդանյան, որն է ընդամենը 1 մեդալ նվաճելու պատճառը։

- Սպորտ է, և ամեն ինչ էլ հնարավոր է լինի։ 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը շատ մոտ էին բրոնզե մեդալին, ափսոս ինչ - որ բան խանգարեց։ Իսկ Արման Մուսիկյանին հաջողվեց նվաճել բրոնզե մեդալ։ Կաշխատենք շտկել թերությունները, որպեսզի հետագա մրցաշարերի ժամանակ ավելի հաջող լինի։ Այս տարվա ընթացքում կլինեն նաև հուշամրցաշարեր։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան