Առաջին անգամ Հյուսիսային ծովային երթուղիով կիրականացվի լիարժեք տարանցիկ բեռնափոխադրում
ՄիջազգայինՊատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային ծովային երթուղիով կիրականացվի լիարժեք տարանցիկ բեռնափոխադրում։
Կորպորացիայի՝ Արկտիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Պանովը նշել է, որ այս փոխադրումը կլինի չինական Նինգբո նավահանգստից դեպի Ֆելիքսթոու, Ռոտերդամ և Համբուրգի եվրոպական նավահանգիստներ։
Այն նախատեսվում է ավարտել հոկտեմբերի 17-20-ը Սանկտ Պետերբուրգում։
Պանովը նշել է, որ սա միջազգային տարանցման դասական իմաստով առաջին նմանատիպ բեռնափոխադրումն է։ Դրա արդյունքների հիման վրա հնարավոր կլինի գնահատել Հյուսիսային ծովային ճանապարհով շարժման արագությունը և ընդհանուր առմամբ` երթուղու արդյունավետությունը։
Այն, որ հենց Հյուսիսային ծովային երթուղիու թեման էր Ալյասկայում Պուտինի եւ Թրամփի գագաթաժողովի առանցքային հարցերից մեկը, ժամանակին կարծիք հայտնելու առիթ ունեցել ենք (https://iravunk.com/?p=320440&l=am): Իսկ այն, որ հիմա Չինաստանից մեկնարկող փորձնական բեռնափոխադրում է իրականացվում, հուշում է, որ այդ թեման եղել է նաեւ Պուտինի եւ Սիի բանակցությունների առանցքում:
Տես նաեւ https://t.me/iravunk/57418

