Խոցվել է ուկրաինական կառավարության շենքը. Լուրը հաստատում է վարչապետը (Ֆոտո)
ՄիջազգայինՈւկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հաստատեց լուրը (Տես նաեւ https://iravunk.com/?p=322138&l=am), որ այս գիշերվա ռուսական հարձակման ժամանակ խոցվել է նաեւ Նախարարների կաբինետի, այն է` Ուկրաինայի կառավարության շենքը։
«Առաջին անգամ թշնամու հարձակման հետևանքով վնասվել է կառավարական շենք՝ տանիքը և վերին հարկերը վնասվել են։ Փրկարարները մարում են հրդեհը։ Շնորհակալություն նրանց աշխատանքի համար»,- գրել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։
Նա նաև հրապարակել է լուսանկար Նախարարների կաբինետի ներսից, որտեղ դռներն ու պատուհանները կոտրվել են, լարերը կախված են, և հրշեջները աշխատում են։
Բացի այդ, գիշերը հաջող հարվածներ են հասցվել Կրեմենչուկի երկաթուղային կամրջի և նավթավերամշակման գործարանի վրա: Կամուրջը մասամբ ավերված է։
Այսպիսով, ռուսներն առաջին անգամ հարվածում են ուկրաինական «որոշումների կայացման կենտրոնի»: Հարվածը, իհարկե, շատ ծանր չէ. անօդաչուի խոցում, այլ ոչ թե հրթիռի: Այսինքն, սա ավելի շատ նախազգուշական տեսք ունի. «որոշումների կայացման կենտրոններին» ուղղված խոցումները կարող են շարունակվել եւ հզորանալ:
Նկատենք, որ այսօր առաջին անգամ ռուսները հարված հասցրեցին Դնեպրով անցնող կամրջի: Սա եւս շատ լուրջ զգուշացում է. եթե բոլոր կամուրջները կամ գոնե երեք հիմնականները ոչնչացվեն, Դնեպրի ողջ արեւելյան գոտին կդառնա դատապարտված:
Երեկ Զելենսկին բավականին ցինիկ տոնով Պուտինին կանչում էր Կիեւ` խոսելու: Սրանք, անշուշտ, դրա պատասխանն են:
Տես նաեւ https://t.me/iravunk/57401

