Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինային հասցրել են ամենազանգվածային հարվածներից մեկը
ՄիջազգայինՈղջ գիշեր Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինային հասցրել են ամենազանգվածային հարվածներից մեկը: Նախնական տվյալներվ օգտագործվել ռեկորդային քանակությամբ «Գերանժ2» անօդաչուներ՝ մինչև 700 միավոր։ Հասցվել են նաեւ հրթիռային հարվածներ:
Թիրախավորվել են ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտները, օդանավակայանները եւ այլն:
Կիև. 4 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ հարվածել է իրենց թիրախին, տեղում խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱԹՍ-ի խոցման հետևանքով հրդեհ է բռնկվել Նախարարների կաբինետի շենքում, հայտնել է քաղաքապետ Կլիչկոն։
Կրիվոյ Ռոգ. «Գերան-2» անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում և «Իսկանդերի» հարվածներ։ Քաղաքում էլեկտրաէներգիայի անջատումներ են։ Ավելի ուշ հարվածել է եւս 8 «Իսկանդեր»։
Օդեսա. անօդաչու թռչող սարքերը հարվածել են ռազմավարական օբյեկտներին, այդ թվում՝ նավահանգստին։ Մոնիթորինգի ալիքները գրում են Շկոլնիի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների մասին։
Զապորոժիե. մի քանի պայթյուններ քիմիական արդյունաբերության ձեռնարկություն հանդիսացող հղկող գործարանի մոտ։
Դնեպրոպետրովսկի շրջան, Խարկով, Կիևի շրջան. լսվում են պայթյուններ։ Անօդաչու թռչող սարքերը ուղևորվում են դեպի արևմտյան շրջաններ։
Սա հարվածների ոչ ամբողջական ցանկն է: Այլ մանրամասներ սպասվում են:

