ԶԳՈՒՇԱՑԵՔ.Մուտք ենք գործել արյունալի խավարման միջանցք. Հայտնի է ինչ չի կարելի անել
ԱստղագուշակԴեռ հնուց մարդիկ վախենում էին խավարումից։ Համարվում էր, որ սև Արևն ու արյունալի Լուսինը բնական կատակլիզմներ, աղետներ, սով ու զրկանքներ են կանխատեսում:
Աստղագուշակների կարծիքով՝ նման ժամանակահատվածներում մարդիկ դառնում են էմոցիոնալ անկայուն, սրվում են հոգեկան հիվանդությունները, ավելանում է պատահարների ու հանցագործությունների թիվը:
Դիտարկումները ցույց են տվել, որ արևային խավարումը իսկապես ազդեցություն է ունենում կենդանիների ու թռչունների վրա: Կենդանիները նման պահերին անհանգստություն են ցուցաբերում, թռչունները՝ ընդհակառակը, քնում են:
Ինչ է կարելի և ինչ չի կարելի անել խավարումների միջանցքի ժամանակ
Հեռուստապրոդյուսեր, աստղագետ Ալյոնա Նիկոլսկայայի կարծիքով՝ 2021 թվականի նոյեմբեր- դեկտեմբերին սպասվող խավարումների միջանցքն արդեն իրեն զգացնել է տալիս աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններով. օրինակ` Ալեք Բոլդուինի ֆիլմի նկարահանումների ողբերգական հրաձգությունը, Պենզայի մարզում մարդկային զոհերով զանգվածային հրդեհը, «Լյապիս Տրուբեցկոյ» խմբի համերգի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքը:
«Այն ամենը, ինչ մենք անում ենք կամ չենք անում խավարումների միջանցքի ընթացքում, մեզ վրա այնպիսի ազդեցություն են թողնում, որ կարող ենք իրավիճակը փոխել միայն 9,5 կամ նույնիսկ 18,5 տարի անց», - նախազգուշացնում է Նիկոլսկայան:
10-ամյա հեռանկարում խնդիրներից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս զգույշ վարվել ու չձեռնարկել այնպիսի գործողություններ ու որոշումներ, որոնք կարող են մեզ վերադառնալ բումերանգով:
«Փորձեք այս ժամանակահատվածում հեռու մնալ թունավոր, ագրեսիվ մարդկանցից։ Այն մարդկանցից, ովքեր շատ լավ չեն վերահսկում իրենց ու իրենց գործողությունները: Որքան էլ ձեզ փորձեն հունից հանել, ոչ մի դեպքում վրեժ մի լուծեք և կռիվ մի սարքեք», - խորհուրդ է տալիս աստղաբանը։
Նրա խոսքով՝ խավարման միջանցքի շրջանում պետք չէ ամուսնանալ, փոխել աշխատանքը, լուրջ գնումներ կատարել, ճակատագրական որոշումներ կայացնել։
Նիկոլսկին խորհուրդ է տալիս մի փոքր սպասել ու հետաձգել կարևոր իրադարձությունները:

