Ուկրաինական աղբյուրները հաստատում են Չասով Յարի հատվածում ռուսների կողմից Մարկովոյի գրավումը (Քարտեզ)
ՄիջազգայինՉնայած ռուսական աղբյուրների մոտ առկա հակասությունների, ուկրաինական մասնագիտական աղբյուրը հաստատում է, որ ռուսները Չասով Յարի հատվածում գրավել են Մարկովո բնակավայրը։
Ուկրաինական աղբյուրը միանգամայն տեղին հայտնում է նաեւ, թե դա ինչ լուրջ սպառնալիք է.
«Մարկովոյի կորուստը Ուկրաինայի զինված ուժերի կողմից ուղղակի սպառնալիք է Նովոմարկովոյում և Մայսկոեում ուկրաինական ուժերի կայազորների համար։
Ավելին, ռուսական զորքերը հեռանկար ունեն հետագա առաջխաղացման դեպի Վերոլյուբովկա և Բելոկուզմինովկա՝ Կրամատորսկի և Դրուժկովկայի մատույցներ»։
Մակ դետալ եւս. նման առաջխաղացումը կստեղծի Կոնստանտինովկայի հյուսիսում այն աքցանը, որն այդ կարեւոր քաղաքի համար գործնականոմ կնշանակի շրջապատում: Ու հաժշվի առնելով, որ այս ուղղությունից ուս ուկրաինական կողմը զգալի ուժեր է տեղափոխել Պոկրովսկի ճակատ, ռուսները ման ճեղքումը դարձել էշատ հավանական: Վկան Մարկովոյի գրավում է. այստեղ երկար ժամանակ ուկրաինական կողմը կառուցել էր բավականին ամուր պաշտպանությունը, որը, սակայն, շատ արագ կործանվեց: Դա մեկ բան է նշանակում` պաշտպանության համար բավարար ուժեր չեն մնացել:

