Դոլարը կորցրել է իր անվերապահ գերիշխանության կարգավիճակը
ՄիջազգայինՀամաշխարհային ֆինանսական համակարգը աստիճանական, բայց նկատելի վերափոխման է ենթարկվում, որի ընթացքում դոլարը կորցնում է իր անվերապահ գերիշխանության կարգավիճակը՝ որպես հիմնական պահուստային արժույթ: Դա ավելի ցքուցադրական տեսք ստացավ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների հենքի վրա, ըստ որի, 2025 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային արժութային պահուստներում դոլարի բաժինը նվազել է մինչև 42%: Սա ամենացածր ցուցանիշն է 1990-ականների կեսերից ի վեր, ինչը արտացոլում է պահուստների դիվերսիֆիկացման կայուն միտումը և ամերիկյան արժույթի՝ որպես կուտակման և հաշվարկների համընդհանուր միջոցի նկատմամբ նախկին վստահության խաթարումը: Բայց թվերը չեն հիմնական խնդիրը.
Միևնույն ժամանակ, գրանցվում է համաշխարհային պահուստներում ոսկու բաժնի ռեկորդային աճ. այն հասել է 24%-ի՝ միայն այս տարվա առաջին երեք ամիսներին աճելով 3%-ով: Սա վերջին 30 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Ոսկու նկատմամբ հետաքրքրության նման աճը պատահական չէ. կենտրոնական բանկերը, հատկապես գլոբալ հարավի երկրներում, մեծացնում են թանկարժեք մետաղի կուտակումը՝ որպես գործիք, որն ավելի անկախ է աշխարհաքաղաքական ռիսկերից, պատժամիջոցների ճնշումից և ԱՄՆ դրամավարկային քաղաքականության տատանումներից:
Այսպիսով, ականատես ենք լինում նոր լանդշաֆտի ձևավորմանը, որտեղ դոլարն այլևս չի կարողանում կատարել իր նախկին գործառույթը՝ որպես համաշխարհային ստանդարտ։ Ոսկու բաժնեմասի աճը, ազգային արժույթների ամրապնդումը, դոլարային գոտուց դուրս հաշվարկային մեխանիզմների ընդլայնումը. այս ամենը վկայում է համաշխարհային ֆինանսական համակարգում թարմացված հավասարակշռության ուղղությամբ շարժման մասին։
Սա, իհարկե, միանգամայն խորքային եւ սպասելի ընթացք է: Քաղաքական այն ներքին ցնցումները, որոնք առկա են ԱՄՆ-ում, նաեւ դրանց հիմքում դրված խորքային տնտեսական երկպառկառությունն արդեն իսկ դոլարի կայունության խաթարման պարարտ հիմք է: Գումարած դրան` համաշխարհային քաղաքական մյուս գործընթացները, ԱՄՆ-ի սուր հակամարտությոնը ոչ միայն Չինաստանի եւ Ռուսաստանի, այլ նաեւ` Եվրոպայի հետ, գլոբալ հարձեց լուծելու ԱՄՆ-ի անխարողությունը եւ նման դետալները ծանր հարված են դոլարի վարկանիշին, այն է` դա հըանդեպ համաշխարհային պահանջարկին:
Արդյունքում, Միացյալ Նահանգների՝ որպես հիմնական պահուստային արժույթի թողարկողի դերը մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ համակարգային մարտահրավերի է ենթարկվում։ Այս գործընթացի նախաձեռնողները առանձին պետություններ չեն, այլ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և նրանց դաշնակից երկրների լայն կոալիցիան։
Իհարկե, դոլարը դեռ մնում է համաշխարհային առաջատար արժույթ: Փոխվել է ընդամենը մեկ նյուանս` այն գերիշխող արժույթ այլեւս չի հանդիսանում: Ու այստեղից էլ սպասվող վտանգները. դոլարի այն հսկայական մասսան, որը դուրս է գալիս համաշխարհային շրջանառությունից` վերադառնալով հարազատ ԱՄՆ, էապես սրում է այն ինֆլյացիոն գործընթացները, որոնք առանց այդ էլ չափազանց սուր է: Ավելանում է հաջորդ խնդիրը` կապված ԱՄՆ-ի հսկայական բյուջետային դեֆիցիտի հետ, որն րդեն հնարավեր չէ փակել «փող տպող մեքենան» մշտապես աշխատեցնելով, եւ ստիպված անցել են բոլոր հնարավոր կրճատումներին: Դրան էլ ավելացրած Թրամփի մաքսային քաղաքակաությունը, ու սպասելիքները դառնում են շատ մռայլ:

